Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան ֆինանսական օգնություն է նախատեսում մարզիկներին. արդյոք Հայաստանը և՞ս կկարողանա օգտվել

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

«Համաշխարհային ֆեդերացիայի կողմից մենք դեռևս տեղեկություն չենք ստացել՝ արդյոք հայ մարզիկները կարողանալո՞ւ են օգտվել այդ աջակցությունից, թե ոչ: Որոշումը կայացնում է համաշխարհային ֆեդերացիան ու իր հերթին տեղյակ պահում ազգային ֆեդերացիաներին»,- ասում է Նարինե Շահբազյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան  արհեստավարժ մարզիկներին օգնելու նպատակով ստեղծել է միջազգային հիմնադրամ։ Այն կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Միջոցները հատկացրել է Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդը, ով  կազմակերպության  պատվավոր նախագահն է։

Նարինե Շահբազյանի խոսքով, հայ մարզիկներն այս օրերին անհատական մարզումներ են անցկացնում. աթլետիկայի բոլոր մրցաշարերը ոչ թե հետաձգվել, այլ առհասարակ չեղարկվել են:

«Այս տարի հավանաբար կանցկացնենք միայն աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Այն սովորաբար անցկացնում էինք մայիսին, բայց այս տարի, երևի, կտեղափոխենք փոքր-ինչ ավելի ուշ: Սա այն մարզաձևն է, որի հավաքները չենք կարող 20 հոգուց պակաս մարզիկով կազմակերպել: Այնպես որ, պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կընդունվեն կապված արտակարգ դրության և սահմանափակումների հետ»,- եզրափակեց իր խոսքը Նարինե Շահբազյանը:

Ավելի վաղ, հիշեցնենք, չեղարկվել էր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը: Մրցումները պետք է անցկացվեին օգոստոսի 26-ից 30-ը Փարիզում՝ «Շարլետի» մարզադաշտում: 2020թ․ ապրիլի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը նախատեսված Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներն էլ կասեցվեցին:

Որակավորման մրցաշարերի նոր ժամանակացույցը կորոշվի դեկտեմբերի 1-ից: