Ովքե՞ր են կառավարության աջակցության 7-րդ միջոցառման շահառուները և ի՞նչ աջակցություն է նախատեսվում. «ԲՀՀ-Հայաստան»-ի ինֆորմացիոն տեղեկագիրը

Լուրեր

14.06.2026 | 18:52
Սուրեն Պապիկյանը Փարիզում է
14.06.2026 | 18:48
Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:41
Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:26
ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:15
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի Իրավունքի զարգացման կենտրոնը շարունակում է համառոտ տեղեկագրեր պատրաստել՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին:

Մասնավորապես, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման շահառու է հանդիսանում բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը (այսուհետ՝ հղի կին), ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և.

  • նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող),
  • չունի ամուսին (չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

❌ Ընդ որում, վարձու աշխատող չէ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը։

Դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է, տրամադրվում է հղի կնոջը միանվագ՝ անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով):

❌ Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, ինչպես նաև չի մտնում ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

‼ 7-րդ միջոցառման շահառուների ցանկը կարող է համալրվել։ Ըստ այդմ՝ Ձեր տվյալները շահառուների ցանկում չգտնելու դեպքում՝ փորձեք որոնել որոշ ժամանակ անց:Եթե այս միջոցառման շահառու եք, ապա որոնման արդյունքում համակարգը ինքնաշխատ եղանակով կտրամադրի տեղեկատվություն վճարող բանկի և գումարի չափի վերաբերյալ։

Հիշեցում. Եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

? Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/ArmGovCOVID7, սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը և լրացրեք Ձեր անունը, ազգանունը, Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ սոցքարտի համար, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը: