Առաջարկվում է դատարան միջնորդություն ներկայացնելու հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
30.04.2020 | 11:34Առաջարկվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու հնարավորություն տալ նաև էլեկտրոնային տարբերակով։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սերգեյ Ատոմյանը։
Վերջինն այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։
Մանրամասները տեսանյութում։