Կորոնավիրուսի 6 նոր դեպք Վրաստանում. չորս խոշոր քաղաքների ելումուտը կրկին արգելվում է

Լուրեր

22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 11:49
Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները
22.05.2026 | 11:37
Անդրանիկ Թևանյանի գործով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել․ պատգամավորի թեկնածուն անձեռնմխելիություն ունի
22.05.2026 | 11:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են
22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
Բոլորը

Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 517: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում. գրում է aliq.ge-ն:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5153 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 549 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան` բուժվելու նպատակով:

Կայքը միաժամանակ տեղեկացնում է, որ այսօրվանից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, կրկին արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Միջքաղաքային տեղաշարժի վերականգնման երկօրյա ժամկետը նրանց համար, ովքեր ցանկանում էին վերադառնալ փաստացի բնակության վայր, երեկ երեկոյան 21:00-ին ավարտվեց:

Թբիլիսիի բնակիչները, հատուկ թույտվությամբ՝ գյուղատնտեսական աշխատանքների նպատակով, հնարավորություն կունենան առավոտյան 6:00-8:00-ն և երեկոյան 18:00-19:00-ն դուրս գան քաղաքից և վերադառնան: Քաղաքը լքելուց 12 ժամ առաջ քաղաքացիները պետք է հատուկ թույլտվություն լրացնեն:

Նշենք նաև, որ Վրաստանում պարետային ժամը, հավանաբար, կտևի մինչև մայիսի 22-ը: