Նավթի գներն աճել են
Տնտեսություն
29.04.2020 | 10:28Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 27.51%-ով և կազմել 14.09 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 11.40%-ով և կազմել 21.30 դոլար: