ՊՆ-ի վիճահարույց առաջարկը չի ընդունվել. ո՞րն էր արտահերթ նիստ անելու նպատակը

Լուրեր

18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
18.03.2026 | 19:37
Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը
18.03.2026 | 19:22
Իրանը սպառնում է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին՝ իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո
18.03.2026 | 19:11
Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև ուղիղ չվերթերի հաստատման շուրջ
18.03.2026 | 19:02
ՄԻՊ ներկայացուցիչները չնախատեսված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
18.03.2026 | 18:50
«Ուզում են ասել՝ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ»․ Արմինե Օհանյանը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին 
18.03.2026 | 18:39
Ալիևներն այցով Արցախում են
18.03.2026 | 18:33
ՆԱՏՕ-ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել
18.03.2026 | 18:25
Ախուրյանցի կնոջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով․ նրան վերագրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչ պարունակող գրառում
18.03.2026 | 18:19
Ալվարո Արբելոան ռեկորդ է գրանցել «Ռեալում»
18.03.2026 | 18:10
Մարթա Կոսը ՀՀ է գալիս // Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ նոր հայց է ներկայացվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, ինչպես տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, պետք է տեղի ունենար նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, այդուհանդերձ, նշանակված ժամից՝ 18:00-ից երեք ժամ անց, արտահերթ նիստ անցկացվեց:

Արտահերթ նիստին ներկա էին  հանձնաժողովի ՀՀԿ-ական  անդամները՝ բացի Կորյուն Նահապետյանից,  և ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը: Ավելի վաղ՝ այսօր նախատեսված ժամին չէին ներկայացել ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, բացակա էր նաև հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Ներկա էին ընդդիմադիր «Ելք» դաշինքից Սասուն Միքայելյանը, ինչպես նաև Արտակ Զեյնալյանը, որը մասնակցել էր նիստի օրակարգում ներառված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի մշակմանը:

Մոտ կես ժամ սպասելուց հետո Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ նիստը հետաձգվում է քվորում չլինելու պատճառով, սակայն պարզվեց լրագրողների, ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև դրսում դասադուլ իրականացնող ուսանողների հեռանալուց հետո որոշեցին արտահերթ կերպով նիստ գումարել:

Արտահերթ նիստում արդեն Միհրան Պողոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «բերման էին ենթարկվել», սակայն Կորյուն Նահապետյանը՝ ոչ:  Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ուսանողները հորդորում էին իրենց հնարավորություն ընձեռել մասնակցել նիստին և առաջարկներ ներկայացնել, բայց Ալիկ Սարգսյանը, որը նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի բացակայության պայմաններում, ասաց՝ ԱԺ կանոնակարգն արգելում է ուսանողներին ներս թողնել:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը, սակայն, հիշեցրեց օրինակներ, երբ նիստերին բացի օրենքով սահմանված անձանցից այլ քաղաքացիներ ևս մասնակցել են: Ապա ընդդիմադիր պատգամավորը խոստացավ երկուշաբթի փորձել դասադուլ հայտարարած ուսանողների համար հնարավորություն ստեղծել հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Հավելենք, որ նիստում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Պաշտպանության նախարարությունը ևս առաջարկներ էր արել, մասնավորապես՝ առաջարկվում էր 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար ֆինանսական փոխհատուցումը վերացնել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և բարձրացնել գումարի շեմը՝  յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված 30 հազարից հասցնելով 500 հազար դրամի:

ՊՆ-ի առաջարկները, սական, մերժվեցին, մասամբ բավարարվեց գումարի շեմը բարձրացնելու առաջարկը: Օրենքի համահեղինակ և զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ լրամշակված տարբերակում առաջարկում են, որ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր նրանք, ում 27 տարին կլրանա, կարողանան 200 հազար դրամ վճարելով ամեն զորակոչի համար, ազատվել հետապնդումից ու վերադառնալ հայրենիք: Օրակարգում ընդգրկված երեք հարցերն էլ դրական եզրակացություն ստացան և կներկայացվեն եկող շաբաթ կայանալիք լիագումար նիստում:

 

Շողիկ Գալստյան