Նմանաբնույթ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետևանքներ ինչպես ներպետական, այնպես միջազգային ատյաններում. փաստաբանը՝ վարչապետի խոսնակի գրառման մասին

Լուրեր

06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
Բոլորը

Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլևս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ երկու տարի շարունակ երկրի քաղաքական իշխանությունների պարբերաբար արվող կեղծ հայտարարությունների հերթական մաս կազմող այս ֆեյսբուքյան գրառմանը կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե ցինիկ եղանակով չհատվեին իրավունքի գերակայության, իշխանության տարանջատման և բարոյականության գրված և չգրված սահմանները

«Ակնհայտ է՝ իրավապահ մարմիններն առաջիկա օրերին «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել հարգարժան խոսնակի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»՝ դեսպան Մինասյանին մեղադրելով անգամ Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի կառուցման անօրինակության մեջ։
«Տիեզերական եկեղեցու վարդապետի» արձանից զատ ցանկացած այլ իրական կամ մտացածին կառույցին, բնակարանին և ընկերությանը դեսպան Մինասյանի առնչությունը խոշորացույցի տակ ստուգվել է երկու տարի անընդմեջ ՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի համար ոչ ցանկալի իրականությունը։
Անկասկած, նմանաբնույթ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետևանքներ ինչպես ներպետական, այնպես միջազգային ատյաններում։
Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությունում «ենթադրյալ բաժնեմասի» վերաբերյալ մերկապարանոց և ակնհայտ սուտ հայտարարությանը, լիազորված եմ հայտարարելու, որ եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբևէ որևէ սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ» ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին։

Հ.Գ. Տնտեսական ճգնաժամի և սպասվող սոցիալական արհավիրքի պայմաններում «մասնավոր ընկերության բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե» ձևակերպումը վկայում է ՀՀ տնտեսությունը զարգացնելու և օտարերկրյա ներդրումները ներգրավվելու վերաբերյալ ներկայիս կառավարության «խորը և համապարփակ» գիտելիքների մասին՝ ամբողջությամբ հիմնավորելով մոտակա ամիսներին Հայաստանում սպասվող տնտեսական և սոցիալական դրության իրական պատճառները»։