Ժամանակավոր դադարը չի նշանակում հանդիսատես-արվեստագետ կապի ընդհատում. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի հետ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո: Այդ օրն ունկնդիրը մասնակից դարձավ անմոռանալի մի երեկոյի, որի ինքնատիպ զարդն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր և երեք «Գրան պրի»-ների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի կատարումներն էին:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մշակութային կյանքը շատ այլ ոլորտների նման հարկադրված դադարի մեջ է: Սակայն տանը մեկուսացած լինելով հանդերձ՝ արվեստագետը չի կարող փակվել ինքն իր մեջ, առավել ևս՝ չստեղծագործել: Այդ մասին երգչուհին հավաստիացրել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռավար զրույցում՝ նշելով, որ որ տանը մնալով էլ շարունակում է երգել: Ճիշտ է, այս դեպքում խոսքը համերգային բեմի կամ բազմահազարանոց դահլիճի մասին չէ, սակայն կյանքը շարունակվում է:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Անահիտ Մխիթարյանի ծրագրերով, որոնք, ինչպես շատ արվեստագետների պարագայում, ժամանակավորապես առկախված են: Նախագահը քաջալերել է երգչուհուն՝ շարունակել ստեղծագործել, նշելով, որ նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է պահանջարկված մնալ արվեստասերների շրջանում, և ժամանակավոր դադարը չի նշանակում հանդիսատես-արվեստագետ կապի ընդհատում: Նախագահը և երգչուհին խոսել են նաև ստեղծված իրավիճակում առցանց «համերգ»-ի հնարավորության մասին:

Ակնկալվում է, որ ապագայում նույնպես «Նախագահական համարգաշար»-ի շրջանակում համագործակցությունը երգչուհու հետ կշարունակվի: