Մարտի 1-ից ՏՄՊՊՀ-ում ստեղծված շուրջօրյա աշխատանքային խումբը մի շարք տնտեսվարողների մոտ ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում

Լուրեր

30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:

«Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները:

Այսպես՝ ամենօրյա ռեժիմով
• 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում:

• 24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից:

• 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների , 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:

• ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:

Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ,տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ:

Ուշադրություն. Շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի : ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը»,- ասված է հաղորդագրությունում: