Համացանցն ու երեխաները ՔՈՎԻԴ-19 համաճարակի օրերին. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Համացանցն ու երեխաները ՔՈՎԻԴ-19 համաճարակի օրերին։ Մեծացող սպառնալիքներ
Նոր հրապարակված ուղեցույցի նպատակն է` օգնել կառավարություններին, ՏՀՏ ընկերություններին, մանկավարժներին և ծնողներին` պաշտպանել երեխաներին ինքնամեկուսացման օրերին

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իր գործընկերների հայտարարության, ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված ինքնամեկուսացման օրերին, միլիոնավոր երեխաներ ավելի մեծ ռիսկի են ենթարկում, քանի որ նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում առցանց։

«Կորոնավիրուսի համաճարակը հանգեցրել է համակարգիչների կամ այլ սարքերի էկրանների առջև անցկացրած ժամանակի աննախադեպ աճի», – նշել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության գործադիր տնօրեն Հովարդ Թեյլորը (Howard Taylor): Դպրոցների փակումը և վիրուսի տարածումը զսպելու խիստ միջոցառումները նշանակում են, որ ավելի ու ավելի շատ ընտանիքներ ապավինում են տեխնոլոգիային և թվային լուծումներին, որպեսզի երեխաները կարողանան սովորել, զվարճանալ կամ ինչ որ բանով զբաղվել և շփվել արտաքին աշխարհի հետ։ Սակայն ոչ բոլոր երեխաներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և միջոցներ համացանցում իրենց անվտանգությունն ապահովելու համար»:

Աշխարհի դպրոցների փակումից տուժել է ավելի քան 1,5 միլիարդ երեխա և երիտասարդ: Նրանցից շատերն այժմ ավելի շատ կրթվում են առցանց հարթակների միջոցով և շփվում համացանցում: Վիրտուալ հարթակների վրա ծախսված ժամանակի ավելացումը կարող է երեխաներին ավելի խոցելի դարձնել սեռական շահագործման նկատմամբ, մեծացնել անչափահասներին սիրահետելու հավանականությունը, քանի որ համացանցային «գիշատիչները» օգտագործում են ՔՈՎԻԴ-19 համաճարակը իրենց սեփական նկատառումներով:

Ընկերների և գործընկերների հետ անձնական կապի բացակայությունը կարող է ռիսկեր մեծացնել, ինչպես օրինակ՝ սեքսուալ լուսանկարներ ուղարկելն է, իսկ համացանցում անցկացվող անվերահսկելի ժամանակի ավելացումը կարող է ձեր երեխաներին վտանգի տակ դնել՝ մեծացնելով պոտենցիալ վնասակար նյութերի հասանելիությունն ու կիբերբուլիինգի ենթարկվելու ռիսկերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ), ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) և WePROTECT գլոբալ դաշինքի , Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մանկության հիմնադրամի (ԱՄՆ) հետ միասին նոր ուղեցույց է հրապարակել, որը կոչված է խրախուսելու կառավարություններին, ՏՀՏ ձեռնարկություններին, մանկավարժներին և ծնողներին զգոն լինել, հրատապ քայլեր ձեռնարկել հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի երեխաների առցանց կյանքն ու փորձառությունն անվտանգ ու դրական լինի ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում:

«ՔՈՎԻԴ-19-ի պատճառով միլիոնավոր երեխաների կյանքեր ժամանակավորապես սահմանափակվել են իրենց տներում և իրենց էլեկտրոնային սարքերի էկրաններով: Մենք պետք է օգնենք նրանց՝ նավարկել այս նոր իրականության հորձանուտում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Մենք կոչ ենք անում կառավարություններին և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին՝ միավորել ուժերը` անվտանգության ուժեղացված լուծումներով ու նոր գործիքներով երեխաների և երիտասարդության անվտանգությունն առցանց ապահովելու համար, որպեսզի ծնողներն ու մանկավարժներն իրենց երեխաներին սովորեցնեն, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից»:

ՔՈՎԻԴ 19-ի ընթացքում երեխաների առցանց ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվող նախնական քայլերն են՝

Կառավարություններին ուղղված: Հզորացնել երեխայի պաշտպանության հիմնական ծառայությունները՝ ապահովելով նրանց աշխատանքն ու գործունեությունը համաճարակի օրերին։ Վերապատրաստել առողջապահական, կրթական և սոցիալական ծառայությունների մասնագետներին ՔՈՎԻԴ-19-ի՝ երեխաների բարօրության վրա ազդող հետևանքների, այդ թվում՝ ավելացող առցանց ռիսկերի ուղղությամբ։ Ընդլայնել համացանցում երեխաների անվտանգության ապահովմանը վերաբերող իրազեկման և կրթական նախաձեռնությունների շրջանակը և ապահովել, որպեսզի սոցիալական ծառայության աշխատողները, դպրոցները, ծնողներն ու երեխաները տեղեկացված լինեն ահազանգման տեղական մեխանիզմների, տեղական աջակցության և թեժ գծերի ծառայությունների մասին:

ՏՏ ձեռնարկություններին և առցանց սոցիալական ցանցերի հարթակներին ուղղված: Ապահովել, որ առցանց հարթակներն ունենան անվտանգության և պաշտպանության «բարձր» աստիճան, հատկապես վիրտուալ ուսուցման գործիքների պարագայում, և որ դրանք հասանելի լինեն ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին; խրախուսել և ներդնել անվտանգության հարցերով ուղղորդման և օժանդակ ծառայություններ; մշակել երեխայի իրավունքները հաշվի առնող քաղաքականություն։ Ներմուծել պաշտպանության ներկառուցված մեխանիզմներ՝ թարմացնելով դրանք ըստ անհրաժեշտության և ինտերնետ կապ տրամադրել՝ ոչ բարենպաստ պայմաններում գտնվող երեխաների համար։

Դպրոցներին ուղղված: Անվտանգության ներկայիս քաղաքականությունը վերափոխել այնպես, որ այն արտացոլի երեխաների ուսուցման նոր իրողությունները տնային պայմաններում։ Խթանել և մշտադիտարկել համացանցում դրական վարքագծի դրսևորումներն ու ապահովել, որ դպրոցում գործող խորհրդատվական ծառայությունները հասանելի լինեն երեխաներին։

Ծնողներին ուղղված: Ապահովել, որ երեխաների սարքերը ունենան ծրագրային և հակավիրուսային վերջին թարմացումները։ Երեխաների հետ բացեիբաց խոսել այն մասին, թե ինչպես և ում հետ են նրանք շփվում համացանցում։ Երեխաների հետ համատեղ կանոնակարգե՛լ, թե ինչպես, երբ և որտեղ կարելի է օգտվել համացանցից։ Զզգոն լինել երեխաների՝ իրենց առցանց գործունեության հետ կապված դրսևորվող անհանգստության նշանները բաց չթողնելու համար։ Ծանոթանալ դպրոցի քաղաքականության և ահազանգման տեղական մեխանիզմների հետ, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենալ աջակցության և այլ թեժ գծերի հեռախոսահամարները։