Ինչպե՞ս են իրականացվում նախազորակոչային պատրաստության միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում. ՀՔԱՎ

Լուրեր

07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Բոլորը

2020 թ․ մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։

Միաժամանակ հայտնեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

Մինչ այդ՝ մարտի 30-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, քաղաքացիներից ստացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան բժշկական փորձաքննութjուններ են անցկացվում արտակարգ դրության պայմաններում և եթե այո, ապահովվում են արդյոք անվտանգության պայմանները։

2020 թ․ ապրիլի 9-ի պատասխանում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։

Ա․ Սարգսյանը հայտնել է նաև, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրվել է կապ հաստատել տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ և ճշտել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա հնարավոր թողունակությունը՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Ա․ Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։ Իսկ զինոկմիսարիատների աշխատակիցների՝ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ապահովման մասով նշել է, որ զինկոմիսարիատները, ըստ գործառույթներից բխող անհրաժետության, ապահովվում են անհրաժեշտ պարագաներով։

Կոչ ենք անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել զինկոմիսարիատներում և պոլիկլինիկաներում ֆիզիկական հեռավորությունը թե սպասելիս, թե բժշկական զննությունների ժամանակ։

https://hcav.am/faq-covid-19-27-04-2020/