Ինչպես են Սեդա Սաֆարյանի հարազատներին հարձակման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ 3 ավտոմեքենա վնասվել է
11.06.2026 | 20:25
Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է
Բոլորը

Մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր մանրամասներ հայտնեց հարազատների վրա հարձակման պատմությունից․ «Սա պատահականություն չի, որ աղջիկս ոտք է դնում նոր տուն ու մեկ շաբաթից նման դեպք է տեղի ունենում։ Մի խումբ մարդիկ հավաքվել են խնամիներիս տան մոտ ու սկսել հայհոյել։ Փեսաս դուրս ա գալիս, ասում՝ էստեղ ապրողներ կան, ասել ա, մի արեք։ Դրանցից մեկը առաջ ա եկել, հետո մյուսները, ու անակնկալ փեսայիս հարվածել են, փորձել ա պարզել ինչու են հարվածում, նորից են հարվածել, հետո հարևանն ա դուրս եկել, ասել՝ ինչի եք մեծ մարդուն խփում, ասել ա՝ դու ո՞վ ես, ու խփել են։ Հետո աղջկաս, ընտանիքի մյուս անդամներին էդ ֆուտբոլիստը էնպես ա խփել, որ մինչև հիմա ցավը զգում ա։ Կենտրոնացված են եղել աղջկաս վրա, չէին էլ հանդարտվում։ Գնալու մտադրություն էլ չեն ունեցել։ Ոստիկանության նախկին աշխատողի կինն ա ահազանգում, որ կռիվ կա, ոստիկանները գալիս են եղել դեպքի վայր, բայց հետ են տալիս ոստիկաններին։ Աղջիկս ասում ա՝ էդ նախկին ոստիկանը դրանցից մեկին ճանաչել է»,- պատմում է Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը կասկած չունի, որ տեղի ունեցածը սովորական միջադեպ չէ․ «Եթե աղմուկը իրար հետ էր, իրար պիտի խփեին, ոչ թե փեսայիս։ Իմիտացիա է ստեղծվել, դուրս են եկել տնից ծեծել, տեսանկարահանման դաշտից հեռու են տարել, որ չնկարահանվի։ Երբ ասել են դադարեցրեք, չեն դադարեցնում, ու նպատակային խփում են, շարունակում են, դա անզգուշություն չի, դա կարող էր կանխվել փեսայիս հետ միջադեպով, բայց կանանց ծեծե՞լ։ Հարցը իմ աղջիկը չի, ես ամեն ինչ անելու եմ, ու բոլորն իրենց պատիժը ստանալու են, հարցը ուրիշի երեխեքն են, որ դրսում այլանդակություն, խուլիգանություն է տեղի ունենում, հարցնում ես՝ ինչու դուրս չեք գալիս, ասում է՝ խուլիգաններ են, վախենում ենք։ Սա իրենց խաղն է, սա հարուստների լակոտների պահվածքն ա, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշում է Սեդա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: