Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ծառայությունից խուսափածներին զրկել գումարով քրեական հետապնդումից ազատվելու հնարավորությունից

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Մինչ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ մինչև 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու տեսլականն իրականանալի է, մինչ տարկետման կարգի փոփոխության դեմ բողոքող ուսանողները պնդում են, որ դրա արդյունքում կմեծանա երրիտասարդների արտագաղթը երկրից, Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է կատարել ևս մեկ օրենսդրական փոփոխություն, որի կյանքի կոչման դեպքում ծառայությունից խուսափած բազմաթիվ երիտասարդներ, հայրենիք վերադառնալու դեպքում, կենթարկվեն քրեական հետապնդման:

Այս վիճահարույց փոփոխության նախորդ քննարկումը անցավ բավականին թեժ մթնոլորտում. այսօր երեկոյան էլ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կշարունակվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարված փոփոխությունների ու լրացումների քննարկումը:

Նշենք, որ նախագծի մշակմանը մասնակցած խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները առաջարկում են ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով նշված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Թեև պատգամավորների առաջարկը միայն այս փոփոխությանն է վերաբերում, Պաշտպանության նախարարությունից, սակայն, գտնում են, որ դա պետք է լինի ծառայությունից խուսափածների վերջին հնարավորությւնը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշակի գումար մուծելով քրեական հետապնդումից ազատվելը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Ուստի ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը զրկում է այդ երիտասարդներին հայրենիք վերադառնալու հնարավորությունից:

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նաև բարձրացնել օրենքով սահմանված գումարի շեմը՝ մեկ զորակոչի համար նախատեսված 30 հազար դրամի փոխարեն հասցնելով 500 հազարի: Նշենք, որ Պաշտպանության նախարարության առաջարկը քննադատաբար է ընդունվել անգամ իշխող ՀՀԿ-ական պատգամավորների կողմից: Ենթադրվում է, որ նրանք այսօր վերջնական դիրքորոշում կհայտնեն:

 

Շողիկ Գալստյան