Ցեղասպանության 105-ամյակի նախօրեին շանտաժով վերջնագիր են ներկայացնում՝ 3 օրվա ընթացքում վճարեք կոմունալները. Տիգրան Խզմալյան

Լուրեր

11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
11.02.2026 | 20:00
ՀՀ-ն կդառնա աշխարհի առաջատար 5 կլաստերներից մեկը․ ԱԲ-ն տեխնոլոգիական հեղափոխություն է անում․ Հայկ Չոբանյան
11.02.2026 | 19:57
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:45
29 տուժող, 33 մլն դրամ և գողացված հողաթափեր․ ինչու տապալվեց Դևոյանի սաների Եվրոպա շրջագայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:30
«Մի հատ ղռռոց եկավ, տեսա գալիս ա վրես». ինչպես է եղել խոշոր քարաթափումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:21
Դավիթ Համբարձումյանի երեխայի դայակը կարող է այցելել նրա բնակության վայր․ սահմանփակումը վերացվեց 
11.02.2026 | 19:15
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը
11.02.2026 | 19:04
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը
11.02.2026 | 19:00
Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ Վենսը չի միջամտել ՀՀ ներքին գործերին․ ներդրում անում են՝ վարչապետին վստահելով․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:55
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

-Պարոն Խզմալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում ասաց, որ մարտահրավերներին դիմակայելու ամենակարևոր միջոցը հզոր պետությունն է։ Հիմա մենք գնո՞ւմ ենք հզոր պետություն ունենալու ճանապարհով։

-Կարծում եմ՝ մեր ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք անգամ մեր ազգային ողբերգությունը չենք գիտակցում իրականում։ Այն, ինչ կատարվել է՝ պարզապես Եղեռն չէ։ Դա շատ ավելի մեծ ողբերգություն է և կոչվում է հայրենազրկում։ Մարդկանց ոչնչացումը օգտագործվեց մեզնից տարածք, հայրենիք զավթելու համար։ Եվ դա արվել էր արդեն ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի կողմից, նրանց օգնությամբ։ 1920 թվականին Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ միասին, զավթեց Ազգերի լիգայի անդամ 20 երկրների կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որը, ըստ Ազգերի լիգայի, զբաղեցնում էր 170.000 քառ. կիլոմետր տարածություն՝ Սև ծովից մինչև Արաքսի հովիտը։ Մենք չենք խոսում այդ մասին. առ այսօր մենք կիսաճշմարտությունն ենք արտաբերում, հետևաբար՝ ինքներս մեզ չենք խոստովանում, թե ինչ կատարվեց իրականում։ Ի՞նչ հզոր երկրի մասին կարելի է խոսել, եթե ինքներս մեզ շարունակում ենք ստել, և աշխարհի առջև չենք բարձրացնում այդ խնդիրը։ Մենք ռազմավարական դաշնակից ենք համարում մի երկրի, որը զորք է պահում այստեղ, զավթել է մեր տնտեսության մի մասը, մեր հանքերը, բանկերը։ Ի՞նչ մնաց այստեղ. հզոր երկի՞ր մնաց։ Եկեք իրար չծիծաղեցնենք։ Մինչև մենք ինքներս մեզ, մեր երեխաներին, ծնողներին ճիշտը չասենք՝ որևէ լուրջ խոսակցություն մեզ մոտ չի ստացվի։ Եթե, ինչպես Լավրովը վերջերս պատմեց, Վլադիմիր Պուտինը հեռախոսային զանգերով է լուծում պետական մենաշնորհների հարցերը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, ապա հզորացման, անկախության, ինքնիշխանության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Պարզվում է, որ մեր երկրի ներքին, քաղաքական հարցերը, արտաքին քաղաքական հարցերը լուծվում են այսպիսի հեռախոսազանգերով Մոսկվայից։ Դա Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերն են։

-Իսկ արդյոք արժե՞ անվերապահ հավատալ Լավրովի խոսքերին։

-Եթե մենք արժանահավատ չենք համարում Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, եկեք ուղիղ ասենք՝ գիտեք, մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը ոչ արժանահավատ հայտարարություններ է անում։ Մենք նման բան չենք ասում։ Վախվորած ձևով մի ուրիշ, փոքրիկ բան էր ասվել, որ Արցախի հարցով որևէ նոր բան, նոր փաստաթուղթ դրված չէ։ Գիտեք. այն, ինչ դրված է, լրիվ բավական է, որովհետև այդ փաստաթղթի օգտին խոսեցին այնտեղի նախագահական խայտառակ ընտրությունը, որը պատրաստեց Արցախի աբխազացումը, ինչպես որ ես 2 տարի առաջ հասկանում էի։ Իսկ Արցախի աբխազացման գործընթացն ավարտելուց հետո սկսվելու է Արցախի նախիջևանացումը։ Ահա ևս մի բնորոշում, որն առաջարկում եմ մեր քաղաքական բառապաշարում օգտագործել։ Մենք դա պետք է գիտակցենք։ Մենք բջջային հեռախոսի, նավթի, գազի և այլ բաների համար վճարում ենք ռուսական բյուջեին։ Մենք հիմա գազի համար վճարում ենք 6 անգամ ավելի շատ, քան Մեծ Բրիտանիան՝ նույն «Գազպրոմին»։ Բացի այդ, Ցեղասպանության 105-ամյակի նախօրեին շանտաժով, սպառնալիքով վերջնագիր են ներկայացնում, որ 3 օրվա ընթացքում պետք է վճարեք կոմունալների համար, քանի որ այլևս ֆորս-մաժոր չկա։ Ի՞նչ է դա նշանակում. համաճարակն ավարտվե՞ց, աշխատանքի վերադարձա՞ն մարդիկ, աշխատավարձ ստացա՞ն։ Իսկ ո՞վ է որոշել, որ ֆորս-մաժոր չկա, ո՞վ է որոշել, որ մենք ևս 36 տոկոս ավել պետք է վճարենք։

-Այսինքն, Դուք կարծում եք, որ հեղափոխությունից հետո էլ ինքնիշխանության խնդիր ունե՞նք։

-Այո, եղավ իշխանափոխություն, բայց այդ իշխանափոխությունը չլուծեց ոչ մի քաղաքական հարց։ Հեղափոխությունը նշանակում է 3 խնդրի լուծում. քաղաքական, տնտեսական և գաղափարական համակարգի փոփոխություն։ Ոչ մեկը չփոխվեց. ինչպես ռուսական մենաշնորհը տիրում և վերահսկում էր Հայաստանը, այնպես էլ տիրում և վերահսկում է, ինչպես ռուսական զորքը կանգնած էր Հայաստանում, այնպես էլ կանգնած է։ Դա քիչ էր, մենք դեռ զորախումբ ուղարկեցինք Սիրիա՝ ռուսական բանակի կազմում։ Մենք ունեցանք մի իշխանափոխություն, որի ընթացքում ԱԱԾ-ն, որը լրիվ վերահսկվում է Ռուսաստանի կողմից, գլխավորեց պետական հեղաշրջման փորձ անող Վանեցյանը, որտեղ ներքին գործերը ղեկավարեց Օսիպյանը, որտեղ ընտրական հանձնաժողովն առ այսօր ղեկավարում է Մուկուչյանը, հեռուստատեսությունում պահպանվել են նույն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավար կադրերը, գազի և այլ կոմունալ ծառայությունների հանձնաժողովի նախագահը նույն Գարեգին Բաղրամյանն է, ում նշանակել էր Սերժ Սարգսյանը։ Կներեք, ի՞նչ է այդ դեպքում փոխվել։ Ես ուզում եմ սրտանց տեսնել. 30 տարի է՝ բոլորի պես պայքարում եմ փոփոխությունների համար, դրանք չեն գալիս կամ մեզ ասում են, որ դրանք եկել են, բայց պարզվում է, որ մարդիկ չեն փոխվել։ Այնպես որ՝ ոչ, իրականում ոչ մի ուրախալի բան ասել չեմ կարող։

Մերի Մարտիրոսյան