Բանկային գաղտնիքի շուրջ նոր զարգացումներ․ իշխանությունը չի նահանջում, ընդդիմությունը՝ ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Իշխանությունը կրկին շրջանառության մեջ է դրել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Առաջարկվում է 1996 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի 13֊րդ հոդվածը փոփոխել՝ սահմանելով, որ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա՝ բացառապես հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան որպես տեղեկություն օգտագործելու նպատակով:

Օրինագծի 2-րդ կետով սահմանվում է, որ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:

Օրինագիծը հեղինակել է Պետեկամուտների կոմիտեն։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը դեմ է նման օրինագծի ընդունմանը։ Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ նախագծով իշխանությունը գնում է բանկային համակարգի փլուզման ճանապարհով։ Մարուքյանը պնդում է՝ չեն կարող որպես օրինակ բերել որևէ քաղաքակիրթ երկրի փորձ, որտեղ հարկային մարմինը մուտք ունի քաղաքացիների բանկային հաշիվներ։

Մինչդեռ իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հորդորում է չշտապել եզրահանգումների գալ. ասում է՝ նախագիծը դեռևս հանրային քննարկման է դրված և դա հենց այն նպատակով է, որպեսզի հնարավոր դիտողություններն օրինագծի հեղինակները հաշվի առնեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մերի Մարտիրոսյան