Հեղափոխության ամենադրամատիկ օրվանից 2 տարի անց․ «Սերժի մնացուկների» փնտրտուք և անպատիժ բռնարարքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2024 | 12:42
Փաշինյանը հնարավոր է ԵՏՄ նիստին գնա, Պուտինի երդմնակալությանը` ոչ. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 12:34
ԱՄՆ գանձապետարանը ժամանակավորապես թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի հետ
30.04.2024 | 12:21
Մարզերում ևս կպայքարեն փողոցային առևտրի դեմ․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 12:16
Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչներին, ԱԺ-ն մեկ տարվա համար 10,5 մլն դրամի կոնյակ է գնում․ ԼՈՒՐԵՐ
30.04.2024 | 12:13
Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները
30.04.2024 | 12:07
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.04.2024 | 12:06
Նեթանյահուն խնդրել է Բայդենին՝ թույլ չտալ, որ Հաագայի դատարանն իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրի
30.04.2024 | 12:05
Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին․ «Ինչ տեղի կունենա, եթե մեր իրավունքը պարփակված չլինի կոնկրետ տարածքով»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 12:01
«Մի մատով երկու աչքդ կհանեմ», «չերեզ ոստիկանություն ընտանիքիդ բռնել կտամ» արտահայտությունների համար դասղեկը ներողություն է խնդրել
30.04.2024 | 11:57
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր․ ՀՀ ՊՆ
30.04.2024 | 11:55
Աշխատավարձերը օրենքով սահմանված ժամկետում չեն վճարվել, ամենամյա արձակուրդ չի տրամադրվել․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:51
Արտասահմանցի գործընկերներին, Ջերմուկի բնակիչներին հարցրեք՝ ընդունելի՞ է շփման գծով սահման գծելը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 11:46
Փաշինյանի որոշումներով Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
30.04.2024 | 11:42
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար․ ՊԵԿ
30.04.2024 | 11:39
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել
Բոլորը

Հեղափոխության հաղթանակի շունչն արդեն զգացող Հայաստանում երկու տարի առաջ այս օրը, թերևս, ամենաճակատագրականն էր։ Հենց ապրիլի 22-ին պարզ դարձավ, որ անգամ հեղափոխության առաջնորդներին առևանգելով և բռնությունների դիմելով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիների ընթացքը կասեցնել այլևս հնարավոր չէ։

Վերհիշենք օրվա քրոնիկոնը՝ ժամ առ ժամ։ Վաղ առավոտյան՝ 9։30-ին Նիկոլ Փաշինյանը շտապում է «Մարիոթ» հյուրանոց՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցության. «Դա վերաբերվում է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացմանը՝ հրաժարականին և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմաններին»։

Ուղիղ 20 վայրկյան Սերժ Սարգսյանը հետևում է, թե ինչպես է հագուստն ու ուսապարկը հանում ընդդիմության առաջնորդը։ Սերժ Սարգսյանը ուլտիմատում ու շանտաժ է որակում Փաշինյանի առաջադրած հեռանալու պահանջը, ապա զգուշացնում՝ «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»։ Փաշինյանն արձագանքում է. «ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդին, և Դուք չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են»։

Այսպիսի պատասխան՝ Սերժ Սարգսյանից. «Ժողովրդի անունից 7-8% տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու։ Այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ խոսելու։ Ցտեսություն»։

Բանակցության սեղանի շուրջ միայնակ մնացած Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները։ Իրադարձությունները տեղափոխվում են փողոց՝ Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները շարժվում են Երևանի Էրեբունի վարչական շրջան, որի փողոցները քիչ անց պետք է լցվեին բռնարարքների տեսարաններով։ Երևանյան օդը շիկացած էր դեռ նախորդ երեկոյից՝ ոստիկանները զանգվածային ծեծկռտուք էին կազմակերպել Գարեգին Նժդեհի հրապարակում։

Ապրիլի 22-ի առավոտյան ոստիկանությունը որոշում է կայացնում դադարեցնել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի փողոցային գործողությունները՝ դրանք ապօրինի որակելով։ Էրեբունիում ոստիկանության գործողությունները ղեկավարում է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Անհայտ անձինք կամ, ինչպես հետո է պարզվում, ԱԱԾ-ականներն առևանգում են Նիկոլ Փաշինյանին։

Կարմիրբերետավորները գործի են դնում բռունցքները, նրանց այդ արյունալի գործում օգնում են քաղաքացիական հագուստով դիմակավոր անձինք։ Ըստ ականատեսների՝ Լևոն Երանոսյանը ցուցարարների շարքեր պայթուցիկ նետողներից է։ Երևում է՝ ինչպես են քարշ տալով ավտոբուսներին մոտեցնում ցուցարարների։

Էրեբունիում ոստիկանական  ավտոբուսի մեջ փորձում են բռնության ենթարկել Սասուն Միքայելյանին։ Նույն ավտոբուսում է նաև Արարատ Միրզոյանը։ Վնասված է Միքայելյանի քիթը, նրա պատասխանը չի ուշանում։ Ցուցարարների շարքերում սպորտային կառուցվածքով կասկածելի դեմքեր են շրջում։ Երանոսյանի շրջապատից մեկը սպառնում է ջարդել Factor TV-ի տեսախցիկը։ Նռնակների պայթյուններից վիրավորվում, դաժան ծեծի են ենթարկվում ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ լրագրողներ։ Նրանց թվում է Factor TV-ի նկարահանող խումբը. օպերատոր Հովհաննես Սարգսյանին, ոստիկանների աչքի առաջ, հրոսակախումբը հարվածում է քարերով ու բռունցքներով։

Մինչ օրս ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Ահարոնյանը մեղադրանքի սլաքներն ուղղում է լրագրողների կողմը՝ հայտարարելով, թե որոշ լրագրողներ խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը։ Բռնարարքը, սակայն, չի խանգարում Factor TV-ին Էրեբունիում նկարահանել դիմակավորված անհայտ անձանցից կազմված խուժանի հարձակումը ցուցարարների վրա ու մահակներով ծեծը։ Կրկին ոստիկանները լուռ են։ Խմբակային ծեծի ենթարկված երիտասարդն արնահոսում է։ Զանգվածային ծեծուջարդի ենթարկված մարդկանց բերման են ենթարկում վրացական պետհամարանիշերով, նաև՝ առանց պետհամարանիշի մեքենաներով։

Ոստիկանական մեքենան ջախջախում է մի քաղաքացու ավտոմեքենան։ Ոստիկանական բռնությունները տարածվում են ողջ երկրով մեկ։ Բռնություն՝ Գյումրիում ցուցարարների նկատմամբ։ Վանաձորում բերման են ենթարկվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների։ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում են պահվում Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը։ Այստեղ ոստիկանական կուտակումներ են։ Ներսից Արարատ Միրզոյանը գրառմամբ հայտնում է՝ «Սերժի հրաժարականին քիչ է մնացել, դուրս եկեք փողոց»։

ԱԱԾ աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին տարել են անհայտ ուղղությամբ։ Քիչ անց ֆեյսբուքում գրառմամբ Փաշինյանը կոչ է անում դուրս գալ փողոց, շարունակել պայքարը, իսկ երեկոյան 19։00-ին Հանրապետության հրապարակում մասնակցել հանրահավաքի։ Այսօր էլ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցը հայտարարություն է տարածում, ըստ որի՝ հանրայնորեն վտանգավոր արարք կատարելիս բռնվել ու ձերբակալվել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ Դա չի վախեցնում մարդկանց, որոնք ողողում են փողոցները։ Շենգավիթի ոստիկանության բաժանմունքը շրջափակվում է  հազարավոր ցուցարարներով։

Բերման են ենթարկվում նաև հասարակական գործիչներ, մասնավորապես՝ ցույցերի ակտիվ կազմակերպիչներից, ժուռնալիստնրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ ՀՔԾ-ում զանգվածային անկարգությունների հարուցված քրեական գործով ձերբակալվածներից է նաև Դավիթ Սանասարյանը։ Ժամը 13։00-ի դրությամբ՝ ոստիկանական բաժանմունքներում կա 49 անձ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է 10 ցուցարարներ, որոնցից 3-ի վիճակը՝ միջին ծանրության։

Զինված ուժերն անցնում են ընդդիմության նկատմամբ հոգեբանական ճնշման մեթոդներին. նախ՝ ՊՆ-ի կոլեգիան է բողոքի ցույցերը իշխանության զավթում որակում՝ զգուշացնելով, թե ներհայաստանյան զարգացումները Արցախի դեմ ադրբեջանական ռազմական արկածախնդրության սանձազերծման համար նշանակալի գործոն են, իսկ հետո Արցախի ՊԲ-ն հրապարակում է շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի տեսագրություն։ Առաջնագծում հարցազրույց է տալիս ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը. «Աշխուժությունը հենց կապված է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ, կհորդորեի նման անկարգություն անողները հետևություն անեին»։

Ծածանվում է հայկական դրոշը՝ ոչ թե առաջնագծում, որտեղ իրականում կրակոցներ չկան, այլ մայրաքաղաքի կենտրոնում։ Այդ պահին Հանրապետության հրապարակում ոստիկանական մեքենաները լցվում են անհետացած առաջնորդի անունը վանկարկող քաղաքացիներով։

Ժամը 20։00-ի դրությամբ՝ ոստիկանական բաժանմունքներ են տարվել մինչ այդ չլսված թվով՝ 253 քաղաքացիներ։

Հայաստանում բռնություններին ու ձերբակալություններին արձագանքում է միջազգային հանրությունը։ Եվրամիությունը պահանջում է իշխանություններից՝ պետք է ազատ արձակվեն բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում: ԱՄՆ դեսպանատանն անհանգստացնում են լրագրողների ու ցուցարարների բռնության մասին հաղորդումները։

Հեղափոխությունից երկու տարի անց էլ Էրեբունու բռնարարքների հեղինակները մնում են անպատիժ։ Իսկ դրանք ղեկավարած Լևոն Երանոսյանը դատարանում է հայտնվել ոչ թե Էրեբունու դեպքերի, այլ մեկ այլ միջադեպի համար։

Ապրիլի 22-ի երեկոյան արդեն պարզ է դառնում, որ չնայած հեղափոխության առաջնորդ Փաշինյանի ազատազրկմանը՝ իշխանությունն աստիճանաբար կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։ Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է՝ առանց Փաշինյանի։ Ելույթ ունեցողներից ոչ մեկը վստահ չէ, որ վաղը կլինի ցուցարարների շարքում, այլ ոչ՝ բանտախցում։

Բեմահարթակ է բարձրանում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը. «Այս գործողությունները պիտի անենք այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի»։

Ապրիլի 22-ը մթնում է անհայտության մեջ՝ պարզ չէ Փաշինյանի գտնվելու իրական վայրը։ Մշուշոտ է նաև՝ ինչ է տեղի ունենալու վաղը։ Ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանին Երևանի ձերբակալվածների վայրում կտեսակցեն առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու այլ պաշտոնյաներ։ Փաշինյանն ազատ կարձակվի ու կմիանա ցուցարարներին, իսկ հրաժարական տված Սերժ Սարգսյանը կհնչեցնի թևավոր խոսք դարձած տողերը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Երկու տարի անց էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել, և դա, թերևս, այլևս էական էլ չէ. չսխալված ղեկավարին երկրի քաղաքացիներն այդպես չէին մերժի։

Այսօր առավել էական է Նիկոլ Փաշինյանի ճիշտ ու սխալ քայլերի հարցը. հեղափոխությունից երկու տարի անց նա դեռ խոսում է համակարգում, իր բնորոշմամբ, «Սերժի մնացորդների» և հայտարարում հեղափոխությանը ներսից դիմադրող համակարգը ջարդելու մասին։ Մինչդեռ հենց վերը ներկայացված մեկ ամենադրամատիկ օրվա՝ ապրիլի 22-ի բռնարարքների համար պատասխանատուների բացակայությունը, ավելին՝ նրանց մի մասի պաշտոնավարման շարունակականությունը լավատեսության հիմքեր չի տալիս։

Ռոբերտ Անանյան