COVID-19. ԱՄՆ-ում վարակի հաստատված դեպքերի թիվը շուրջ 820 հազար է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 557 հազար 917-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 177 հազարը: Ապաքինվել է 695 հազար 325 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 819 հազար 175 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 45 հազար 343 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 204 հազար 178 է: Մահացության ցուցանիշը 21 հազար 282 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 183 հազար 957 է: Վարակից մահացել է 24 հազար 648 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 158 հազար 050 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 796 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 148 հազար 453 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 086 մարդ:
Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 129 հազար 044 հաստատված դեպք: Մահերը 17 հազար 337-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 95 հազար 591-ի, մահացածներինը՝ 2 հազար 259-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 84 հազար 802: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 297 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 788 ընդհանուր, 30՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 763 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 456-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 43 հազար 368 է, Բելգիայում 40 հազար 956 է, Կանադայում՝ 38 հազար 422, Նիդերլանդներում՝ 34 հազար 134 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 408 դեպք կա, մահացել է 4 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 755 է, մահացածներինը՝ 46: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 533, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիպտոսում 3 հազար 490 հաստատված դեպք կա, մահացել է 264 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2080-ի, մահացածներինը՝ 11-ի: Իրաքում գրանցվել է 1 602 վարակվածության, 83 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: