Ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն դիմել է ՀՀ կառավարությանը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն ապրիլի 20-ին դիմել է ՀՀ կառավարություն զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների առնչությամբ։

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ  կազմավորվել է 2019 թվականին՝  հիմնական նպատակ ու առաքելություն ունենալով աջակցել անդամակցող հյուրանոցներին իրենց ընդհանուր շահերի պաշտպանության, ոլորտի կարևորագույն խնդիրների բարձրացման, դրանց լուծման ընթացքի և  զարգացման միտումների մասին իրազեկման հարցում։ Ներկայումս մեզ անդամացկում են  ՀՀ տարածքում գործող 18 հյուրանոց 1800-ից ավելի սենյակային ֆոնդով։

Խնդրում ենք զբոսաշրջության ոլորտում գործող բոլոր ընկերություններին, ընկերությունների խմբերին, ասոցիացիաներին, միություններին և բոլոր տուժած ընկերությունների աշխատակիցներին միանալ մեր կոչին և միահամուռ բարձրաձայնել այս կարևորագույն խնդիրը։ Մեր առաջարկվող լուծումը թույլ կտա Հայաստանի զբոսաշրջության ոլորտին ոչ միայն դիմակայել այս ավերիչ ճգնաժամին, այլև դուրս գալ այս իրավիճակից պատվով։

Ստորև ներկայացնում ենք կազմակերպության դիմումը.

«Ս․թ․ մարտի 16-ին ՀՀ Կառավարությանն էինք ուղղել  բաց նամակ, որում հորդորել էինք շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրներին և ձեռնարկել անահապաղ քայլեր՝ խուսափելու ճգնաժամում գտնվող ոլորտը էլ ավելի ծանր վիճակի մեջ գցելուց։

Մեր առաջարկներից ամենակարևորը և մեր կարծիքով ամենաարդյունավետը կլիներ հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգելը։ Քայլ, որը բազում պետությունների կառավարություններ այդ պահի դրությամբ արդեն իրականացրել էին և որը տվել էր սպասված արդյունք։

Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 և ապրիլի 20)՝ զբոսաշրջային ընկերություններին գցելով էլ ավելի ծանր իրավիճակի մեջ քան նախկինում, և այս ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ չստացանք պաշտոնական մերժում ՀՀ Կառավարությունից՝ բացատրությամբ, թե ինչու այդ քայլը մերժվեց, և չառաջարկվեց խնդրի այլընտրանքային լուծում։

ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջև հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում։

Մեր կարծիքով աշխարհի պատմության մեջ զբոսաշրջության համար ամենաավերիչ ճգնաժամի ընթացքում պետության օգնությունը պետք է ուղղվի զբոսաշրջային ընկերությունների, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցների աշխատավարձի, վարկային պարտավորությունների պարտադիր տոկոսավճարների, կոմունալ ծառայությունների և ընկերությունների համար այլ կենսական վճարների իրականացմանը։

Որոշ ընկերություններ հարկային պարտավությունները վճարելը համարելով իրենց համար ավելի առաջնահերթ՝ այս ընթացքում ստիպված են եղել կրճատել իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը, լինի դա աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելով, արտագնա աշխատակիցներին հետ աշխատանքի չհրավիրելով, կրճատելով այն հաստիքներն, որոնք այս պահին անհրաժեշտ չեն ընկերության առօրյա գործուեության, բառի բուն իմաստով դատարկ հյուրանոցները սպասարկելու համար, կամ ընդհանրապես ընկերության գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելով՝ դարձնելով բոլոր աշխատակիցներին գործազուրկ։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է ՀՀ Կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին․

–          ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

–          2020թ․ մարտ և ապրիլ ամսիների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար։

–          2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը, և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ»: