«Հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը». վարչապետ

Լուրեր

06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:17
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
06.07.2026 | 16:50
Կարևոր է, որ Հայաստանը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների համար․Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
06.07.2026 | 16:42
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
06.07.2026 | 16:38
Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակից դուրս է եկել
06.07.2026 | 16:30
Արտաշատում շուրջ 97 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի պետությանը՝ հաշտության համաձայնությամբ
06.07.2026 | 16:11
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է․ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։

Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։

Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները և ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաև դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող և այլ հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման և արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաև գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտարկումներ:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և նշել, որ կառավարությունը կուսումնասիրի և կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։