Ուսանողները չեն ցանկանում առանց լրատվամիջոցների հանդիպել վարչապետի հետ (թարմացվում է)

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

15:15

Ուսանողներից հինգ հոգանոց խումբը մտավ կառավարության շենք: Այս պահին ուսանողները վանկարկում են՝ «հանդիպում-լինելու ա»:


 

Արդեն երրորդ օրը դասադուլ անցկացնող ուսանողներն այս պահին կառավարության շենքի առաջ են շարունակում իրենց բողոքի ակցիան՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը մոտենալով ցուցարարներին՝ հայտարարել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամ է 15-20 րոպեների ընթացքում հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության և ընդամենը 5 հոգանոց խմբով:

«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, ուստի այն պետք է ընթանա առանց լրատվամիջոցների: Ավարտից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները»,- ասաց Վարդևանյանը:

Ուսանողները, սակայն, հրաժարվեցին այդ առաջարկից՝ պնդելով առնվազն մեկ լրատվամիջոցի ներկայություն և առցանց հեռարձակում: Սակայն կառավարության ներկայացուցիչները նաև այս տարբերակից հրաժարվեցին՝ հայտարարելով, թե կառավարության լրատվական ծառայությունը կտրամադրի հանդիպման մասին տեսանյութ:

 

Ուսանողները պնդեցին, որ տեսանյութը ամբողջական լինի, չմոնտաժված և համապատասխան երաշխիք պահանջեցին: Ի վերջո՝ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները խոստացան ուսանողների առաջարկը փոխանցել վարչապետին, ապա նրանց պատասխանի մասին տեղեկացնել: