Հերթը կհասնի՞ Մոնումենտի դղյակներին. ինչ է տալու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2024 | 11:56
ՌԴ-ն գիշերը 20 ԱԹՍ-ով հարձակվել է Ուկրաինայի վրա․ բոլորը խոցվել են
17.05.2024 | 11:46
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 11:40
Լուկաշենկոն Ալիևի հետ շրջայց է կատարում Արցախում
17.05.2024 | 11:27
Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
17.05.2024 | 11:26
Տասնյակ անօդաչու սարքեր գրոհել են Նովոռոսիյսկը, Տուապսեն և Սևաստոպոլը
17.05.2024 | 11:13
Հանրապետությունում թունավորման դեպքերի միտումներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 11:10
Հաջիևն այցով ԱՄՆ-ում է․ Պետդեպի պաշտոնյաների հետ քննարկվել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
17.05.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:55
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ
17.05.2024 | 10:29
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
17.05.2024 | 10:13
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:12
Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 09:44
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
Բոլորը

Երկու տարի առաջ այս օրերին, երբ հեղափոխական զարգացումներն արդեն մեծ թափ էին հավաքել, հեղափոխության առաջնորդները բազմահազարանոց ցույցերի հարթակներից խոստանում էին, իշխանության գալու դեպքում, հետ բերել, իրենց բնորոշմամբ՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչների թալանած փողերը: Եվ ահա՝ իշխանափոխությունից երկու տարի անց Կառավարությունը հեղինակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նվազագույն շեմ է սահմանվում 50 մլն դրամը:

Նախագծի նախնական տարբերակում շեմը 25 միլիոն դրամն էր, որը, ըննդիմադիրների քննադատության արդյունքում, բարձրացվեց: Այնուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունն ու ոլորտի փորձագետները նախագծում մի շարք թերություններ են արձանագրել: Մասնավորապես՝ արդյո՞ք հնարավոր կլինի ամբողջ գույքը հետ բերել և որքա՞ն է կազմում այն:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքն ապացուցելու բեռը կրում է պետությունը:  Նախարարը, միաժամանակ, տեղեկացրեց, որ եթե ապօրինի գույքը նախկին սեփականատերը փոխանցել է երրորդ անձի, ապա նոր սեփականատերը գույքը հետ չի վերադարձնելու:

«Անձինք, ում գույքն իրենց փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը հասցված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից»,- նշում է նախարարը:

Նախատեսվում է, որ օրենքով ուսումնասիրվելու են գույքի ապօրինի ձեռքբերման՝ առավելագույնը 10 տարի նախորդող գործարքները, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, կարող են գնալ մինչև 1991 թվական և հաջորդող ժամանակահատված:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ օրենքը չի աշխատելու: «Իշխանությունը կարևորագույն նախագծերը «կիսատ-պռատ է» ներկայացնում»,- ասում է Արման Բաբաջանյանը և թվարկում թալանված գույքը հետ բերելու օրենսդրական նախագծի բացերը:

«Ես չեմ տեսնում այս օրենքի կիրառման հստակ ճանապարհային քարտեզը կամ ռազմավարական պլանը, որը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել այն մասին, թե ե՞րբ, որքա՞ն և ի՞նչ միջոցներ են պետությանը վերադարձվելու այս օրենքով: Ցավոք, մենք այս օրենքով նախագծով բախվում ենք այն կիսատ-պռատությանը, ինչ ունենք վեթինգի պարագայում»,- ասաց Արման Բաբաջանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծում մի շարք թերություններ է տեսնում: Փորձագետը հարց է ուղղում Կառավարությանը՝ ի՞նչ է անելու պետությունը, երբ ենթադրյալ թալանչին պահանջի ապացուցել, թե ինչով է իր գույքն անօրինական:

«Պետք է ապացուցվի, որ տվյալ անձն այդ գույքը ձեռք է բերել և ինչ-որ կոռուպցիոն գործարքի միջոցով է այդ առանձնատունը կառուցել: Հարցնել՝ ձեզ որտեղի՞ց այդ գումարը և վերջ, կարող է խնդիր առաջանալ, քանի որ թղթերով ամեն ինչ կարող է օրինական լինի: Մյուս կողմից էլ՝ այդ անձը հարց կբարձրաձայնի, թե ի՞նչ ապացույցներ ունեք, որ ես հանցավոր ճանապարհով եմ ձեռք բերել այդ գույքը: Եթե հարց կբարձրաձայնեն, ինչպե՞ս եք ապացուցելու, որ սա ապօրինի է: Կկարողանա՞ն մեր քննիչները դա ապացուցել: Հնարավոր է, որ կարողանան, բայց եթե ապացուցվում է, և այդ առանձնատները վերցնում ենք, ի՞նչ է լինելու: Վաճառվելո՞ւ է, գնորդ կլինի՞, ծերանո՞ց է դառնալու, թե՞ մանկատուն: Ի՞նչ է արվելու»,- ասաց նա:

Փորձագետը նաև վիճահարույց է համարում օրենսդրական այն կետը, որ հիմնականում ուսումնասիրվելու է վերջին տասը տարվա ընթացքում ձեռք բերված գույքը: Նա նշում է՝ անարդար է 1990-ականներին ապօրինի հարստացածներին շրջանցելը՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով. «Իսկ եթե չկան ապացույցներ, ուրեմն՝ վերջ, մոռանում ենք: Սա որքանո՞վ է արդար: Ես հիշում եմ, թե 1990-ականներին ինչ ձևի էր սեփականաշնորհվում պետական գույքը»:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ շատերը սկսել են վաճառել իրենց անշարժ գույքը: Երբեմն գործարքն արվում է երրորդ անձի միջոցով: Ի դեպ՝ եթե անձը ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ազատվում է որևէ պատասխանատվությունից:

Այս օրենքի՝ ուժի մեջ մտնելն ուղիղ վտանգ է նախկին մեծահարուստ պաշտոնյաների  կամ նրանց հետ փոխկապակցված անձանց համար, ովքեր, օրինակ, Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատներ ունեն: Նիկոլ Փաշինյանը, որն ընդդիմադիր լինելու տարիներին տարածքը համարում էր կոռուպցիայի թանգարան՝ բաց երկնքի տակ, արդեն վարչապետի պաշտոնում՝ փետրվարի 20-ի Կառավարության նիստում  հստակ հայտարարեց, որ Մոնումենտում կան տներ, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են անօրինական:

«Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն, վերջացնեն և, օրինակ, այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է: Ամենահայտնի մարդիկ, օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներևակայելի չափերի, հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն էլ ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են՝ պարտավոր ենք օրինականացնել»,- նշել էր նա:

Factor.am-ը դեռ 2018 թվականին ընդարձակ հրապարակմամբ ներկայացրել էր, թե որ  նախկին պաշտոնյաները թանկարժեք առանձնատներ ունեն Մոնումենտի բարձունքում: Այդ ժամանակահատվածի տվյալներով՝ Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատների տասնյակը գլխավորում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր առանձնատունը, որի կադաստրային արժեքը 428 մլն դրամ է կամ մոտ 880 հազար դոլար: Երկրորդ ամենաթանկ տունը պատկանում է Նունե Նիկոլյանին. նա Երևանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող  Գագիկ Բեգլարյանի կինն է: Առանձնատունն արժե 398 մլն դրամ կամ մոտ 820 հազար դոլար է: Երրորդ տեղում 338,5 մլն դրամ արժեքով ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կնոջ առանձնատունն է: Այդ հատվածում շքեղ առանձնատներ ունեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայր Վլադիմիր Կարապետյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլք:

Ի դեպ՝ հենց Աբրահամյաններն էլ Երևանի քաղաքապետարանին դատի են տվել իրենց անօրինական գույքը չօրինականացնելու համար: Հովիկ Աբրահմայանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը և որդին՝ Արգամ Աբրահամյանը, դիմել են իրենց անունով սեփականությունները օրինականացնելու համար: Նույն իրավիճակում է նաև Սյունիքի մարզպետ, ժամանակին բազմաթիվ աղմկոտ պատմությունների կենտրոնում գտնվող Սուրիկ Խաչատրյանը: Նա ևս դիմել է սեփականության իրավունք ձեռք բերելու համար:

Հավելենք, որ 2018 թվականի տվյալներով՝ Մոնումենտի շքեղ առանձնատների կադաստրային արժեքը մի քանի, երբեմն էլ՝ տասնյակ անգամ ավելի պակաս է դրանց իրական՝ շուկայական արժեքից։

Մանարամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան