ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի՞ն. օֆշորային սկանդալի հետքերը

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: ԱԱԾ-ի փոխանցմամբ ՝ 2010 թվականի ամռանը նշյալ հոգևորականը իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում իբրև 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը ՀՀ-ում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Համադրելով ԱԱԾ հայտարարության մեջ առկա տեղեկատվությունը մինչ այս հայտնի փաստերի հետ՝ կարող ենք եզրահանգել, որ խոսքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, որը հանրությանը հայտնի է օֆշորային գործով և իր շքեղ՝ Բենթլի մեքենայի շուրջ ծագած սկանդալներով։

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը դեռևս 2013 թվականից բացահայտել էր օֆշորային սկանդալ, որում ներգրավված էին այն ժամանակվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, գործարար Փայլակ Հայրապետյանը, որն արդյունքում ունեզրկվել էր, և Կճոյանի սանիկը՝ Աֆրիկայում ադամանդի բիզնեսում ներգրավված Աշոտ Սուքիասյանը:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատուի հետ՝ մեկնաբանություն խնդրելու համար ԱԱԾ հայտարարության առիթով և պարզելու, արդյոք այն առնչվո՞ւմ է Նավասարդ Արք. Կճոյանի հետ: Արարատյան հայրապետական թեմի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանն ասաց, որ ԱԱԾ-ի հաղորդագրության հետ ծանոթանալուց հետո մեզ հետ կապ կհաստատի:

Նկատենք, որ եթե այս հայտարարության հասցեատերը իսկապես Կճոյանն է, ապա դա նշանակում է, որ առաջիկայում այս գործի շրջանակներում շոշափվելու է նաև ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի անունը։

Նարեկ Կիրակոսյան