Ինչո՞ւ է մարդկանց մուտքը սահմանափակվել Արցախի որոշ գյուղեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ի՞նչ հիմքով է մարդկանց տեղաշարժը սահմանափակել Մարտակերտի շրջանի երեք գյուղերում, եթե այնտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»,- Ստեփանակերտում հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանին։
Նա պարզաբանեց, որ վարակման դեպք չկա, և սահմանափակում մտցվել է, որպեսզի կանխվի դեպքերի առաջացումը:
«Որովհետև Քարվաճառի օջախից կոնտակտավորներ կան, շփվել են այդ տարածքում ապրող մարդկանց հետ, և մենք որոշեցինք ապահովության համար կիրառել այդ խիստ մեթոդը»,- պատասխանեց Գրիգորի Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: