ՄԱԿ-ի գլխավոր քարուղարը քննադատել է ԱՄՆ նախագահի՝ ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերությանը հատկացվող ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհամապատասխան ժամանակ է ընտրել ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Foxs News-ը։

«Համավարակից քաղած դասերն անհրաժեշտ կլինեն արդյունավետորեն հաղթահարելու նմանատիպ մարտահրավերները, քանի որ դրանք կարող են առաջանալ ապագայում։ Հիմա այդ ժամանակը չէ», – հայտարարել է Գուտերեշը։

Գուտերեշը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի և ԱՀԿ-ին ամբողջական աջակցություն ցուցաբերի՝ կորոնավիրուսը և դրա կործանարար հետևանքները հաղթահարելու համար։

Հավելենք, որ երեկ՝ կորոնավիրուսային համավարակի թեմայով հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե իր աշխատակազմին հանձնարարել է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՀԿ-ն քաղաքական կոռեկտությունը մարդկային կյանքեր փրկելուց վեր է դասում։ Նրա խոսքով՝ իրականացվելու է 60-90 օր տևողությամբ հետաքննություն՝ պարզելու ԱՀԿ թույլ տված չարաշահումները։

«ԱՄՆ հարկատուները տարեկան 400-500 միլիոն դոլար են հատկացնում ԱՀԿ-ին, մինչդեռ Չինաստանը՝ 40 միլիոն դոլար և նույնիսկ պակաս»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ իր ճեպազրույցներից մեկում Դոնալդ Թրամփն անդրադարձել էր այս թեմային՝ հայտարարելով, որ ԱՀԿ-ն չինաստանամետ քաղաքականություն է վարում, ինչի պատճառով ԱՄՆ-ն մտադիր է կրճատել կամ դադարեցնել կազմակերպությանը տրվող ֆինանսավորումը։

Նելլի Մելքոնյան