Կարճ ժամանակում 27.000 դիմում ենք ունեցել, սերվերները չեն դիմացել. Սոնա Մարտիրոսյանը՝ 9-րդ միջոցառման բաժնի՝ կայքից անհետանալու մասին

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակում online.ssa.am կայքէջում համապատասխան հարթակը գործարկելուց կարճ ժամանակ անց, կեսգիշերի դրությամբ, 27.000 դիմում է ստացվել, սերվերները չեն դիմացել նման հոսքին: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հարթակը փակելու մասին հարցը:

«Չնայած նախապես հայտարարել էինք, որ հարթակը կգործի ապրիլի 15-ից, այն կարողացանք գործարկել երեկ երեկոյան: Չնայած շատ ուշ ժամին՝ երեկ կեսգիշերի դրությամբ արդեն ունեցել ենք 27.000 դիմում: Քանի որ դիմումների հոսքը ահռելի ծավալների է հասել, տեխնիկապես սերվերները չեն դիմացել: Մասնագետներն այս պահին աշխատում են այդ ուղղությամբ: Նշեմ նաև, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ՝ ստացել ենք 52.000 դիմում, որից 31.000-ը հաստատվել է, 21.000-ը՝ մերժվել՝ չափանիշներին չհամապատասխանելու հիմքով»,- պարզաբանեց նախարարության խոսնակը:

Սոնա Մարտիրոսյանը մանրամասնեց, որ կայքում մուտքագրված քաղաքացիների տվյալներն ինքնաշխատ կերպով համադրվում են ՊԵԿ-ից ստացված տվյալների հետ՝ գործատուներից ստացած հարկերի հիման վրա ձևավորված տեղեկատվական բազայի վրա:

Նրա հավաստմամբ՝ կայքը, ամենայն հավանականությամբ, մի քանի ժամվա ընթացքում կրկին հասանելի կլինի, իսկ տեխնիկական այս խոտանը վերացնելուն զուգահեռ՝ մասնագետներն աշխատում են նաև մեկ այլ գործիքի ներդրման ուղղությամբ:

«Հիմա փորձելու ենք ներդնել մի գործիք, որը թույլ կտա շահառուներին մուտքագրել իրենց քարտերի համարները, որպեսզի գումարը փոխանցվի ոչ թե բանկի հաշվեհամարին, այլ քարտին: Դա թույլ կտա հնարավորինս խուսափել մարդկանց կուտակումներից բանկերում և չծանրաբեռնել բանկերի գործունեությունը»,- տեղեկացրեց նա:

Նշենք, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմամբ նախատեսվում է, որ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ծնողները, որոնք չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, միանվագ դրամական աջակցություն կստանան՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով:

Ինչ վերաբերում է աջակցության ծրագրի շրջանակում մյուս միջոցառումներին, Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ հղիների համար նախատեսված ծրագրով 5.000-ից ավելի շահառու է նույնականացվել, նրանցից շուրջ 3.700-ի մասով արդեն իսկ վճարումները կատարվել են բանկերին, քաղաքացիներն արդեն կարող են ստանալ այն: 4-րդ միջոցառման շրջանակում ևս, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատանքից ազատված ծնողներին, վճարումներն արվել են:

«Պարզապես 4-րդ միջոցառման պարագայում տվյալները դեռևս վերջնական չեն, խոսքը դարձյալ ՊԵԿ-ի տվյալների բազայի մասին է: Քանի որ նախորդ ամսվա հարկային հաշվետվությունները կարելի է ներկայացնել մինչև հաջորդ ամսվա 15-ը, ցուցակն անընդհատ համալրվում է: Դրա համար մենք քաղաքացիներին հորդորում ենք, եթե իրենց անունները չեն գտել շահառուների ցանկում, բայց վստահ են, որ իրենք շահառու են հանդիսանում, էլի փորձեն, որպեսզի արդեն թարմացված տվյալները ստուգեն»,- ամփոփեց Սոնա Մարտիրոսյանը: