Ի՞նչ է նշանակում կանչել Պաշտպանության նախարարություն, պարո՛ն նախարար, Սերժ Սարգսյանը գնաց ԵՊՀ, Դուք էլ գնացեք. Արարատ Միրզոնյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ողջունում և դրական է գնահատում ուսանողների՝ դասադուլ իրականացնելու նախաձեռնությունը:

Factor.am-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց՝ Պաշտպանության նախարարության կողմից 2004 թվականին համանման օրինագիծ էր ներկայացվել: Այն ժամանակ ևս ուսանողական շարժում էր ձևավորվել՝ հասնելով նրան, որ օրինագիծը չեղարկվի:

Այսօր արդեն երկրորդ օրն է՝ ինչ հարյուրավոր ուսանողներ դասադուլ են անցկացնում՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքի տրամադրման գործող կարգը: «Ուսանողական ընդվզումն ընդհանրապես շատ դրական տենդենց է: Ուսանողները պետք է լինեն ազատ, հավանեն կամ չհավանեն այս կամ այն օրենքի նախագիծը: Նրանք իրավունք ունեն դասադուլներ անել: Քաղաքակիրթ երկրներում էլ տեսնում ենք, երբ ուսանողներին ջղայնացնում են, ինչ է լինում, այնպես որ՝ կեցցե՛ն ուսանողները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ի դեպ, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն Արարատ Միրզոյանին օրեր առաջ մեղադրեց դասադուլներ հրահրելու մեջ, պատգամավորն այս առնչությամբ պարզաբանեց՝ ինքը որպես 2004 թվականի՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, աջակցություն է հայտնել այս նոր շարժմանը: Բացի այդ՝ նաև պաշտոնական հայտարարություն են տարածել:

«Այսօր ուսանողները գործում են ինքնուրույն, ունեն բավարար ինտելեկտուալ հիմք և կարողանում են ինքնուրույն որոշել ինչ անել կամ չանել: Ինչ վերաբերում է իմ և իմ ընկերների հրահրելուն, ապա ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ եթե մենք իսկապես հրահրեինք, ապա այսօր շարժման մասնակիցների թիվը մեկ զրոյով ավել կլիներ: Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ պահից մենք իսկապես սկսենք հրահրել» ,- ասաց Արարատ Միրզոյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ «Ելք» դաշինքը՝ որպես նախագծին դեմ քվեարկած միակ քաղաքական ուժ, ուսանողներին չի աջակցում՝ միանալով նրանց պայքարին, պարոն Միրզոյանը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի ուսանողներին:

Արարար Միրզոյանն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից դասադուլավորներին հանդիպման հրավիրելուն՝ ընդգծելով, որ նախարարն ինքը պետք է ուսանողների հետ հանդիպման գնա, ինչպես 2004 թվականին դա արեց այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան