Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի. խորհրդակցություն կառավարությունում

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառմանը և նշել, որ ներկայացվող հայտերի մի մասը չի բավարարվում, քանի որ դրանք չեն համապատասխանում հաստատված չափորոշիչներին՝ կան ոլորտային, նաև շրջանառության անհամապատասխանություն, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարում, հաճախակի տեխնիկական խնդիրներ: Հաշվի առնելով նմանատիպ դիմումների թիվը՝ խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձնել միջոցառման որոշ չափորոշիչների փոփոխության հարցը:

Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական օժանդակության շրջանակի ընդլայնման նպատակով մշակված միջոցառումների առաջարկները։ Քննարկումը ծավալվել է նոր թիրախային խմբերի ներգրավման, ռեսուրսների հասցեականության ապահովման, աջակցության նոր ուղղությունների շուրջ:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել միջոցառումների նախագծերը և դրանց կիրառման կարգերը ՝ հաշվի առնելով հնչած առաջարկները: