Կառավարությունը  Սփյուռքի նախարարությանը 20 մլն դրամ կտրամադրի. հարցը ներառված է Կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարությունը ՀՀ սփյուռքի նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրրամադրի 20 միլիոն դրամ: Հարցը ներառված է Կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ կառավարությունը Սփյուռքի նախարարությանը գումարը տրամադրում է բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2017-2018 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով:

2012 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից:

2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26, 160, 000, 2015 թվականին՝ 24,656, 000, 2016 թվականին՝ 20 մլն դրամ: Ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198,400 դրամ: Նրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ, առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության կողմից հատկացված միջոցների հաշվին: