«Յուքոմ» ընկերությունը նոր տնօրեն ունի. բացառիկ մանրամասներ մի քանի ժամ տևած տնօրենների խորհրդի նիստից

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Յուքոմ» ընկերությունն արդեն նոր տնօրեն ունի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցում են ընկերության հավաստի աղբյուրները: Այսօր ժամը 13:00-ից մինչև 22:00-ը տեղի է ունեցել «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ընկերության աշխատակիցների մասսայական ազատման դիմումների հարցը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ընդունվել է «Յուքոմ» ընկերության տնօրենի պաշտոնից Հայկ Եսայանի ազատման դիմումը և նշանակվել է նոր տնօրեն, որի անունն առայմ խիստ գաղտնի է պահվում: Այս մասին ընկերությունը հավանաբար վաղը պաշտոնական հայտարարություն կտարածի:

Factor.am-ի  հավաստի աղբյուրը, սակայն,  միանշանակ վստահեցրեց, որ «Յուքոմ»-ի  տնօրեն չի նշանակվել «Բիլայն» ընկերության ներկայիս տնօրեն Անդրեյ Պյատախինը, ինչպես գրում էր մամուլը: Նիստի ժամանակ արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանին պաշտոն է առաջարկվել «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդում: Մեր աղբյուրն ասաց, որ նա որևէ պատասխան չի տվել: Ի դեպ, այսօր ողջ օրվա ընթացքում Հայկ Եսայանը մեր զանգերին չպատասխանեց:

Տնօրենների խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև երեկ  ազատման  դիմումներ գրած հարյուրավոր աշխատակիցների խնդրին: Factor.am-ի աղբյուրն ասաց, որ ընկերությունը մտադրություն ունի բանակցել աշխատակիցների հետ, որպեսզի նրանք հրաժարվեն աշխատանքից ազատվելու մտքից:

Հիշեցնենք, որ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության  հարյուրավոր աշխատակիցներ  երեկ ազատման դիմումներ էին գրել, այդ թվում՝  ոչ միայն գլխավոր, այլ նաև առանձին ոլորտների տնօրեններ, վարչության և բաժնի պետեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ համատարած ազատման դիմումների պատճառը «Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա միավորումն է։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, նրանց ազգական Արամ Խաչատրյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ը, Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները։

 

Նարեկ Կիրակոսյան