2 307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը. Զարուհի Բաթոյան
Հասարակություն
10.04.2020 | 22:28Բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188 միլիոն 732 հազար դրամ. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2 307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ»,- գրել է Բաթոյանը։