5.8 մլրդ դրամի կրճատման արդյունքում առողջապահությունում կծաղկի կոռուպցիան. Արարատ Մկրտչյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ 2018-ի բյուջեում առողջապահության ծախսերի կրճատումը կարող է հանգեցնել ոլորտում կոռուպցիայի աճին: «Առողջապահությունն «ապրանք» է, որի դիմաց պետք է վճարել»,- նկատում է նախկին նախարարը՝ հավելելով, որ եթե պետությունը հրաժարվում է վճարել, այդ բեռը կրկին դրվում է քաղաքացու վրա:

«Մտնում ենք նորից քաղաքացու գրպանը: Խոսել չնչին գումարներով լավ ծրագրեր կատարելու մասին, կարծում եմ, կոռեկտ չէ»,- ընդգծում է նախկին նախարարը: Նման սոցիալ-տնտեսական իրավիճակում, Մկրտչյանի կարծիքով, չէր կարելի գնալ միջոցների այսպիսի կրճատման: «Սա տարածաշրջանում ամենանվազ հատկացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ է տրվում երկրներին, որոնք հոգ են տանում իրենց բնակչության առողջության մասին, առողջապահությանն ուղղվող ֆինանսական միջոցները ՀՆԱ-ի 5 տոկոսից պակաս չտրամադրել: Մինչդեռ մեր դեպքում 1.4 տոկոս միջոցներով մենք գրեթե 4 անգամ պակաս են հատկացնում»,- արձանագրում է նախկին նախարարը:

Առողջապահության ներկայիս նախարար Լևոն Ալթունյանը ևս գոհ չէ հատկացման չափից, ինչի մասին լրագրողներին ասել է ԱԺ քննարկումից հետո: Արարատ Մկրտչյանը կարծում է, որ հատկացման չափը Ալթունյանի համար նորություն չէր և պետք էր ավելի վաղ այդ մասին խոսել, քանի որ դեռ գարնանը կառավարությունը առաջիկա 3 տարվա միջնաժամկետ ծրագիր էր ներկայացրել, ըստ որի՝ հետագա 3 տարիներին պատրաստվում է կրճատել առողջապահությանն ուղղվող գումարների չափը մինչև ՀՆԱ-ի 1 տոկոս:

«Նայելով 2018 թվականի բյուջեն, մենք տեսնում ենք, որ կառավարությունը քայլեր է անում ֆինանսական միջոցների կրճատման ուղղությամբ, որ առաջիկայում մենք կունենանք հիվանդ, թերկրթված և սոցիալապես անպաշտպան հասարակություն: Թվերը, որ բերված են 2018 թ-ի բյուջեում, խոսում են դրա մասին»,- համոզված է նախկին նախարարը:

 

Մանրամասները դիտեք Արարատ Մկրտչյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան