Կորոնավիրուսի պատճառով Շիրակի գյուղաբնակները սոցիալական լուրջ խնդիրներ ունեն. արտագնա աշխատանքի գնալ չեն կարող

Լուրեր

23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
Բոլորը

Արտակարգ դրության ռեժիմն ու տեղաշարժի սահմանափակումները Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչներին ևս ստիպել են մնալ տանը։ Գյուղերում մարդիկ խմբերով չեն հավաքվում, փոխարենն ամեն մեկն իր հողն է մշակում՝ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։

«Մարդիկ հիմնականում տներում են մեկուսացած,  գյուղերում ինչպես է՝ հարևանի տուն կարող են մտնել-ելնել: Բայց հիմա բոլորն իրենց տներում են, տեղ էլ չունեն հավաքվելու՝ մշակույթի տունը, հանգստյան վայրերը փակ են։ Եղանակն էլ այսօր նպաստում է, որ տանը մնան, գյուղատնտեսական աշխատանքներ չկատարեն։ Հիմնականում մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում, երբ եղանակը լավ լինի, էլի կսկսեն իրենց գործերն անել, չեն նայի վիրուսին: Գործը դաշտերի հետ է, մեկ կամ երկու հոգով, առանձին-առանձին անում են, մեկը մյուսին չի խանգարում։ Եթե պահպանեն կանոնները, խնդիրներ չենք ունենանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ախուրյանի տարածաշրջանի համայնքներում նույնպես բնակիչները պահպանում են արտակարգ ռեժիմի կանոններն ու մնում են տանը։

«Գյուղերում շատ քիչ կտեսնես, որ առաջվա նման հավաքվեն, հիմա մարդիկ իրենց տանն են։ Գյուղատնտեսական աշխատանքներն են արդեն սկսվում, մարդիկ  դուրս են գալիս առանձին, ամեն մեկն իր հողակտորի վրա, իր ընտանիքի անդամներից մեկ-երկու հոգով՝ ոչ ավելի, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Մնացածը հիմնականում տանն են, ոչ բոլորը հող ունեն, ոչ բոլորն են, որ դաշտում գործեր ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նա նաև հավելեց, որ համայնքներում ախտահանման աշխատանքներ են կատարվում:

«Համայնքապետարանում սահմանափակ թվով մարդկանցով ենք աշխատում, խիստ անհրաժեշտության դեպքում էլ ընդունելություն ենք կազմակերպում։ Համապատասխան նյութերով ապահովել եմ, բազմաբնակարան շենքերի մուտքերը, նաև կանգառները ախտահանվում են: Արդեն փողոցներն ենք սկսել ջրցան մեքենայով, քլորաջրով ախտահանել»,- ասաց Իգիթյանը։

Տեղաշարժի սահմանափակումների պատճառով գյուղերի շատ բնակիչներ կանգնել են սոցիալական լուրջ խնդիրների առջև, օրավարձով գումար վաստակողները՝  զրկվել աշխատանքից։

«Շատ կան ընտանիքներ, որ սոցիալական վատ վիճակում են գտնվում։ Մարդիկ կան, որ օրավարձով աշխատողներ են, հիմա աշխատանք չունեն։ Աջակցություն կա Կառավարության կողմից նախատեսված, մեզանից ցուցակներ են ուզել, ուղարկել են ցուցակները՝ ճշտելու համար, թե ովքեր են Հայաստանում, ովքեր՝ ոչ»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ախուրյան համայնքի ղեկավարի պնդմամբ էլ՝ օրավարձով աշխատողներն այժմ անելանելի վիճակում են հայտնվել։

«Շատերն էլ դժգոհում են, որ մնացել են տանը և դուրս չեն կարող գալ։ Նրանք  տարբեր ձևով են իրենց ապրուստը հայթայթում. օրական մեկի դռանը, դաշտում էին գործ անում, գումար աշխատում, հիմա մնացել են տանը, խնդրի առաջ կանգնել»,- ասաց Արծրունի Իգիթյանը։

Հենց այս սեզոնին գյուղաբնակ տղամարդկանց մեծ մասը մեկնում էր արտագնա աշխատանքի, իսկ հիմա Հայաստանից դուրս գալ հնարավոր չէ։ Մեր զրուցակիցների խոսքով՝ այս ամենը սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի։ Շիրակի մարզի գյուղերը մեծամասամբ ապրում են «խոպանչիների» ուղարկած գումարներով։

«Մարդիկ չեն հասցրել գնալ արտագնա աշխատանքի, երևի մի երկու տոկոսն է դուրս եկել։ Ով էլ գնացել է, այնտեղից հետ են ուղարկել։ Այս տարի շատ լուրջ խնդիր կունենանք թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Եթե չգնացին արտագնա աշխատանքի, այդ գումարը, որն այնտեղից պիտի մտներ Հայաստան, արդեն չեն լինի»,- ասաց Մարմաշենի համայնքապետը։

Ի դեպ՝ Մարմաշենի ու Ախուրյանի տարածաշրջանների բնակավայրերում  կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր դեռ չկան, կան միայն մեկուսացված անձինք։

«Մենք չունենք հիվանդներ, կան մեկուսացված մարդիկ, որոնք դրսից են եկել: Տարբեր բնակավայրերում կան, բայց հիվանդության դեպքեր չկան»,- նշեց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ախուրյանում ևս հիվանդներ չկան: «Մեզ մոտ վարակված որևէ դեպք չունենք, մեկուսացավածներ կան մի քանի հոգի, ովքեր եկել են Ռուսաստանից։ Նաև մեր սպորտսմեններից երկու-երեքը: Բռնցքամարտի  մրցումները, որ ընդհատվեցին, դրա մասնակիցներն են: Մեկը նաև թեստ է անցել, որը բացասական է։ Նրանք ինքնամեկուսացած են ընտանիքով, կարգապահ են, կատարում են  բուժաշխատողների ցուցումները»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Էմմա Չոբանյան