COVID-19. Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը:

Իտալիային շատ չնչին տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119 հազար 199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11 հազար 198 մարդ:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91 հազար 159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1 275:

Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ  վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացությունը՝ 6 հազար 507 է:

Վարակի ծագման երկրում՝ Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 հազար 639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3 հազար 326 մարդ:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 168 է, Թուրքիայում՝ 20 հազար 921, Շվեյցարիայում՝ 19 հազար 606։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 155 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։