Կոռուպցիոն վտանգ միշտ կա. նախարարը՝ զինվորական ծառայության օրենսդրական փոփոխությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծին:

«Ինչպես նաև մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12-ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- ասաց նախարարը:

Հարցին՝ օրենքը կազդի՞, որ ի վերջո բոլոր պաշտոնյաների որդիները ևս ծառայեն, նախարարը պատասխանեց. « Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն: Ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող ծառայեն»:

ԿԳ նախարարը նաև վստահեցրեց՝ ինքը գիտի պաշտոնյաների, որոնց որդիները ծառայում են առաջնագծում, սակայն անունները չտվեց: Լևոն Մկրտչյանը համոզված է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

«Դրա համար էլ «Զինապարտության մասին» օրենքը բերվեց: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ օրենքում, բացի այս հատվածից, շատ այլ փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է այդ սկզբունքն ապահովեն: Փոխվում են բժշկական ստուգումների ձևը, զորակոչի համակարգը: Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է: Եվ ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- շարունակեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: