Խոպան գնացած հայերը մնացել են Մոսկվայի օդանավակայանում, գումար չունեն. Երևանից օգնություն են խնդրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մոտ հինգ տասնյակից ավելի հայեր չեն կարողանում Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալ Հայաստան: Նրանք հիմնականում արտագնա աշխատանքի մերկնած մեր հայրենակիցներն են: Ոմանք նաև ընտանիքներով են:

«Ժողովուրդ ջան, նայե՛ք, այսքան հայերով օդանավակայանում նստած ենք, կեսն էլ դուրս են: Առանց փող սաղ նստած են, ժողովրդի մոտ էլ փող չկա: Ի՞նչ անենք, որ մեր կառավարությունը մեզ օգնի, Երևան ում զանգում ենք բանի տեղ չեն դնում»,- նշվում էր տեսանյութում:

Երեկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի նախասրահներից ֆեյսբուք սոցիալական ցանցում նմանատիպ բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին: Արտագնա աշխատանքի մեկնածները այս իրավիճակում հայտնվել են կորոնավիրուսով պայմանավորված պաշտոնական Մոսկվայի որոշված սահմանափակումների արդյունքում: Մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել է բոլոր օտարերկրյա չվերթները, որոշ թռիչքներ իրականացվում են կառավարության առանձին որոշումներով:

Երևան-Մոսկվա արդեն չեղարկված չվերթի ուղևորները տարակուսած են՝ եթե թռիչք չէր իրականացվելու, ապա ինչու էր ապրիլի 2-ի համար տոմսեր վաճառվում:  Մոսկվայում մնացածներից մեկն էլ վստահեցրեց՝ նախապես չեն զգուշացրել, որ թռիչքը հետաձգվում է:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքից երեք ամիս առաջ ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մոսկվա մեկնած Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ չեղարկված թռիքչի տոսմերի գումարները հետ չեն վերադարձրել: Ինչպես նաև հստակ ժամանակ չեն նշել, թե երբ կարող են վերադառնալ հայրենիք: «Տոմսերի գումարը հետ չեն վերադարձրել: Կեսը հետաձգել են թռիչքի օրերը՝ մինչև մայիս, ովքեր էլ որ չեն փոխում նրանց առաջարկում են սերտիֆիկատ, գումար չվերադարձրեցին: Սերտիֆիկատներ տվեցին, ասացին, երբ թռիչքները կլինի՝ արեք դրանցով թռեք»:

Դրսում հայտնված ավելի քան հիսուն հայեր բավականին ժամանակ Մոսկվայի օդանավակայանում են մնացել, որից հետո, ինչպես Արմեն Հովհաննիսյանը փոխանցեց, օգնության ձեռք են մեկնել տեղի հայ բարերարները և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Չեղարկված չվերթի պատճառով Մոսկվայում են մնացել և դրսում են հայտնվել Գեղարքունիկի մարզի Վարդենիս քաղաքից արտագնա աշխատանքի մեկնած մի ընտանիք: Նրանց հետ են նաև անչափահաս երեխաները: Ինքնությունը չբացահայտելու պայմանով ընտանիքի անդամներից մեկը փոխանցեց, որ օրավարձով էին աշխատում, վարձակալել էին բնակարան, բայց Ռուսաստանում հայտարարված սահմանափակումների պատճառով գործատուն փակել է խանութը: Ընտանիքը դիմել է դեսպանատուն, կառույցում գրանցել են տվյալները և առաջարկել են սպասել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան