Շիրակի «Արմաթ» տեխնոհամայնքը եռաչափ տպիչներով դիմակներ է  պատրաստում ու նվիրում մարզի բուժհաստատություններին

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին Շիրակի մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ներկայացուցիչները եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանների արտադրություն են նախաձեռնել։ Նպատակը կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ մարզի բուժհաստությունների հոգսն ինչ-որ չափով թեթևացնելն է։

Ամբողջ աշխարհում եռաչափ տպիչներով պատրաստված դիմակների օգտագործումը այժմ բավական տարածված է: Ամեն օր աշխարհում 120.000-ից ավելի նման դիմակներ են արտադրվում: Այս դիմավահաններն առաջնայինը ապահովում են աչքերի անվտանգությունը, իսկ քթի ու բերանի համար լրացուցիչ պաշտպանիչ շերտ են հանդիսանում: Սակայն դրանք անհրաժեշտ է կրել բժշկական դիմակների հետ միասին:

«Տեսնելով այս իրավիճակը ու հիվանդների՝ անընդհատ ավելացող թիվը՝ մենք մտածեցինք՝ ինչ անենք, որ կարողանանք օգնել, աջակցել բժիշկներին։ Մեր ռեսուրսները գնահատելով՝ տեսանք, որ կարող ենք եռաչափ տպիչներն օգտագործել ու դիմավահաններ պատրաստել։ Առաջին փորձարկումն արեց հայկական եռաչափ տպիչ արտադրող ընկերությունը, որը մեր գործընկերն է: Քննարկումների արդյունքում հասկացանք, թե որ մոդելներն են ամենալավը և անմիջապես սկսեցինք արտադրությունը։  4-5 ժամում ինքնակազմակերպվեցինք ու սկսեցինք տպագրման գործընթացը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի Շիրակի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը։

Նա նշեց, որ տպիչները բաժանվել են խմբավարներին, և դիմակների արտադրությունը տանն է կազմակերպվում: Անվտանգությունից ելնելով էլ՝ լաբորատորիաների աշակերտները չեն ընդգրկվել աշխատանքներում:

Շիրակի մարզպետարանի հետ քննարկումների արդյունքում պարզվել է նաև, որ մարզում կա 150 նման դիմավահանների կարիք, ուստի արտադրական աշխատանքները շարունակվում են:

Այսօր «Արմաթ»-ի Շիրակի մարզային ներկայացուցիչները դիմակների առաջին խմբաքանակն արդեն հանձնել են մարզպետարանին։ Ըստ պայմանավորվածության՝ ախտահանման գործընթացն իրականացնելու են բուժհաստատությունները։

«Մենք 80 հատ այսօր փոխանցել ենք մարզպետարանին, 2 օրից  կփոխանցենք ևս 70-ը։ Բայց նաև մարզպետարանի կամավորների համար առանձին կփոխանցենք, ինչպես նաև Գյումրիի բժշկական կենտրոնին՝ առանձին»,- ասաց Սոֆյա Հարությունյանը։

Այս նախաձեռնությանը միանում են նաև այլ մարզերի լաբորատորիաները։ Մեծամորի բժշկական կենտրոնին էլ իր հերթին դիմավահաններ է տրամադրել Արմավիրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի համայքը:

Ի դեպ՝ եթե կարիք լինի  և աշխատի «Արմաթի»՝ ամբողջ հանրապետության տեխնոհամայնքը, օրական հնարավոր կլինի արտադրել 1.500 հատ պաշտպանիչ դիմավահան։

Էմմա Չոբանյան