Հայաստանի համար ուսանելի Է Չինաստանի փորձը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում․ նախագահ Սարգսյանը նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ:

Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ միջազգային ընկերակցությունն ու համերաշխությունը նման գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ արդյունավետ միջոցն են, քանի որ աշխարհի որևէ տարածաշրջան չի կարող զերծ մնալ վարակի տարածումից»:

Կարևորելով Չինաստանի հետ ավանդական սերտ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը՝ նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնել Չինաստանի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակության համար:

Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաև մասնագիտական օժանդակության ձևով: