Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. Le point

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է նախկին նախարար, Ֆրանսիայի նախագահի նախկին խորհրդական և Օ-Դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le point պարբերականը:

75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ կորնավիրուսի համար հանձնած թեստը դրական պատասխան էր ունեցել: Ավելի վաղ՝ թվիթերի իր միկրոբլոգում Դևեջյանը հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա գրել էր. «Համաճարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ»:

Պատրիկ Դևեջյանը ծնվել է 1944 թվականին, Ֆոնտենբլո քաղաքում: Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ: 1983 թվականից եղել է Անտոնիի քաղաքապետը: 1990-կաններից՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականը, իսկ հետո՝ վարչապետին ենթակա փոխնախարար՝ Վերականգնման պլանի իրականացման գծով:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, պարգևատրվել է Պատվո շքանշանով: