Մոսկվայում մեկ շաբաթով կփակվեն սրճարանները, մանրածախ առևտրի օբյեկտներն ու վարսահարդարման սրահները․ Մոսկվայի քաղաքապետ. mos.ru

Լուրեր

25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
Բոլորը

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Մոսկվայում մեկ շաբաթով կփակվեն սրճարանները, ռեստորանները, բարերն ու ճաշարանները: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համապատասխան հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղականում ենք Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Քաղաքապետի որոշմամբ՝ մարտի 28-ից ապրիլի 5-ը քաղաքում փակ կլինեն բոլոր բարերը, ռեստորանները, սրճարաններն ու հանրային սննդի այլ կետերը։ Աշխատանքը կշարունակեն սնունդ մատուցող միայն այն հաստատություները, որոնք առաքման ծառայություն են մատուցում։ Որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 5-ը գործունեություն չեն ծավալի նաև մանրածախ առևտրի օբյեկտները։ Այս դեպքում ևս՝ բացառություն կլինեն առաքման ծառայություն իրականացնող օբյեկտները։ Մոսկվայում կփակվեն նաև վարսահարդարման սրահները։

Հավելենք, որ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 840 է։ 38 անձ ապաքինվել է։

Նելլի Մելքոնյան