Կկառուցվի՞ արդյոք «Հաց բերողի» հուշակոթողը Երևանում

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Մշակութային գործիչներն առաջարկում են Երևանում տեղադրել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձան: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Իտալիայի և Բեյրութի փողոցների հարակից պուրակում՝ Իտալիայի դեսպանատան դիմաց:

Ինչպես նշեց Անահիտ Թարխանյանը, որոշ ժամանակ մտածել են Արթուրի քանդակն ունենալու շուրջ, բայց հասկացել են, որ քանդակը շատ ավելի փոքր է, քան Արթուրի էությունը և այդ պատճառով եկան եզրակացության, որ պետք է ստեղծեն մի կոթող, որը դառնա սիմվոլ՝ Արթուրի հոգու, վարքագծի, նրա այն արարքի, որ ինքն իրենով բերեց Հայաստան:

Ըստ նախագծի՝ հուշակոթողի սյուներին պատկերված կլինի Արթուր Սարգսյանի դիմանկարը, որը տեսանելի կլինի միայն կոթողի շուրջը շրջելիս: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն անդրադառնալով այս նախագծի կյանքի կոչմանը՝ նշեց՝ Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողի հիմնումը նոր մշակույթի սկիզբ կազդարարի:

«Կարծում եմ մեր և ոչ միայն մեր հասարկության համար նաև շատ ու շատ երկրների ժողովուրդների համար անսահման կարևոր է այսպիսի մարդկանց հետևելը, և այդ հուշարձանը կառուցելով պիտի փաստենք, որ մենք արժանի էինք իրեն, իր գաղափարներին, իր ազնվությանը: Այս հուշարձանը բացի այն փաստից, որ Արթուր Սարգսյանին է նվիրված, մեր քաղաք այլ մշակույթ կբերի»,- ասաց Պապյանը:

Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին, որից հետո նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը», ի վերջո, ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, մարտի 16-ին կնքել էր մահկանացուն:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարևորեց կոթողի կառուցումը, հիշեց ընկերոջը՝ Արթուրին, նա, ըստ դերասանուհու, տարբերվում էր իր արժեքներով. «Արթուր Սարգսյանը բացառիկ աստղի տակ ծնված մի մարդ էր, ցավոք սրտի՝ էր, մարդը ապրում էր բացառիկ այլ փիլիսոփայությամբ՝ եթե ուրիշ մեկը կարող է դա անել, ինչու ես չեմ կարող անել»:

Փորձեցինք քաղաքացիներից հետաքրքրվել՝ ինչ տեսակետ ունեն նրանք Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի տեղադրման վերաբերյալ և ինչ են կարծում՝ արդյոք քաղաքապետարանը կընդառաջի մշակութային գործիչների պահանջին: Քաղաքացիներից մեկը նշեց՝ եթե կոթողը տեղադրվի՝ ինքն ամեն օր կգնա և ծնկի կգա հուշարձանի առջև:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվանից հետո կազմակերպվեցին բողոքի ակցիաներ: Քաղաքացիները իշխանություններին մեղադրում էին «Հաց բերողի» մահվան մեջ: Կար նաև պահանջ՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում, որը չիրականացվեց:

Թե որքանով կիրականանա այս նախաձեռնությունը՝ պարզա կդառնա դիմումը քաղքապետարան ներկայացնելուց հետո: