Ինչ աղմկահարույց դատական նիստեր են հետաձգվել կորոնավիրուսի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը խախտել է նաև Հայաստանի դատական իշխանության աշխատանքը։

Համավարակի Հայաստան մուտք գործելուց հետո, մինչ արտակարգ դրության հայտարարումն ու արդեն նաև դրանից հետո, մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատավարությունները հետաձգվում են։

Մարտի 13-ին պիտի կայանար դատավորների ընդհանուր ժողովը, որը, սակայն, չեղարկվեց. հաջորդ ժողովի օրը դեռ հայտնի չէ։

Անցած երեքշաբթի էլ, օրինակ, դատարանից ասացին, որ հետաձգվելու է սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, բայց փաստաբանները որոշեցին գնալ նիստին, քանի որ ո՛չ դատավորը կար, ո՛չ դատախազները հենց իրենք էլ նրանց տեղերն զբաղեցրին ու «նիստ արեցին»։

Ինչևէ, չկայացած նիստից հետո պարզ դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է, և հետևապես, այս երեքշաբթի էլ Քոչարյանի և մյուսների գործով նիստը չի կայանա։

Հիշեցնենք, պաշտպանները պետք է ներկայացնեին նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդություն, նրանք դիմել են դատարանի նախագահին, որպեսզի միջնորդության քննարկումը այլ դատավորի մակագրվի։ Պատասխանը դեռ չկա։

Հետաձգվել են նաև մի շարք ծանր դրվագներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործերով դատական նիստերը։ Մեր հարցին, թե որն է եղել պատճառը, պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգվել են։

Անցած չորեքշաբթի չկայացավ նաև «Սասնա ծռերի» գործով դատական նիստը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, պաշտպանական կողմը դիմել էր դատարան նիստը հետաձգելու միջնորդությամբ, չեն բացառում, որ այս շաբաթ էլ նույն կերպ կվարվեն։

Այսօր հետաձգվեցին միանգամից երկու նիստեր՝ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը և կաշառք տալու համար մեղադրվող, նախկին գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Վաղը նշանակված է նաև ինքնիրավչության համար մեղադրվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Այս պահին դեռ հայտնի չէ այն կկայանա՞, թե՝ ոչ։

Երկու օրից էլ պետք է կայանա Սերժ Սարգսյանի եղբորորդու, սպանության փորձի կատարման համար մեղադրվող Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Քանի որ նիստը նախագահում է կրկին դատավոր Աննա Դանիբեկյանը, այն, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի։

Իսկ ահա հաջորդ օրը՝ մարտի 26-ին նշանակված է հափշտակության համար մեղադրվող, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի կայացման հարցը այս պահին դեռ անհայտ է։

Մի շարք այլ ոչ հայտնի քրեական գործերով դատաքննություններ ևս հետաձգվում են. հանրային պաշտպանները, փաստաբանները  համավարակից խուսափելու համար մեծավմասամբ դատական նիստերին չեն գնում։

 

Լիլիթ Շաբոյան