Օլիմպիական խաղերն ամբողջությամբ չեղարկելու տարբերակ չի քննարկվում. Տոսիրո Մուտո

Լուրեր

01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:30
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի Օլիմպիական խաղերի ճապոնական կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն հայտարարել է, որ Օլիմպիադան ամբողջությամբ չեղարկելու տարբերակը չի դիտարկվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Քննարկվելու են տարբեր սցենարներ: Լիարժեք չեղարկման տարբերակը չի դիտարկվում»,- ընդգծել է նա:

Մուտոն նաև շեշտել է, որ Օլիմպիական խաղերի անցկացման հետ կապված վերջնական որևէ որոշում դեռ չի ընդունվել:

2020 թվականի Օլիմպիադան ամռանը Տոկիոյում անցկացնելու հնարավորությունը հարցականի տակ է՝ կապված աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ: Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ճապոնիայում վիրուսով վարակման 1.102 դեպք է արձանագրվել՝ չհաշված 712 անձանց, որոնք վարակվել են Diamond Princess զբոսանավի վրա:

Միաժամանակ, «Կիոդո» գործակալության փոխանցմամբ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կասկած է հայտնել, որ վարակի տարածման ֆոնին հնարավոր է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը Տոկիայում:

Մինչ այդ, մի շարք երկրներ, այդ թվում՝ Կանադան և Ավստրալիան, արդեն հայտնել են այս տարվա ամռանը Օլիմպիադային պատվիրակություններ չուղարկելու մասին: Ավստրալիայի օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ չեն կարողանա թիմ հավաքել՝ հուլիսին Տոկիո ուղարկելու համար, և պատրաստվում են Խաղերը մեկ տարի անց անցկացնելուն: