Դիմակ ու ձեռնոց՝ հոգեհանգստի սրահ մտնելիս. հոգեհաց կազմակերպել չի հաջողվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սգավորին նեցուկ, արցունք թափողի հետ լաց լինող ու նրա վիշտը կիսող մեր ժողովուրդը կարծես ըմբռնումով է մոտենում արտակարգ դրություն հայտարարված այս օրերին հոգեհանգստյան արարողություններին սահմանված նոր կարգը պահպանելուն:

Սգո սրահի պարսպից ներս չմտած, տեսանելի վայրում փակցված է. «Փակ տարածքում 20 հոգուց ավելի մարդկանց ներկայությունը արգելված է»:

Իսկ ահա սգո սրահ մտնելուց առաջ՝ առանձնացված մի փոքրիկ սենյակում, առաջարկում են ձեռքերը ալկոգելով ախտահանել, ձեռնոց ու դիմակ են տրամադրում, ապա թույլ տալիս մտնել հանգուցյալին հրաժեշտ տալու, հարազատներին ցավակցելու:

 

Հարցին՝ ձեռնոցներն ու դիմակները սգո սրա՞հն է տրամադրում, թե՞ հանգուցյալի հարազատների որոշումն է, պատասխանեցին. «Ո՛չ, սգո սրահն է տրամադրում: Մեզ հատուկ ցուցում է տրված, զգուշացվել ենք թե՛ Ոստիկանության, թե՛ թաղապետարանի կողմից, որ առանց ձեռնոցի ու դիմակի, հատկապես՝ առանց դիմակի, թույլ չտանք մարդիկ սրահ մտնեն»:

Իսկ հսկում են արդյոք, որ դրսում խմբված մարդկանց խմբերը 20 հոգուց չանցնեն, ասաց. «Ոչ, միայն փակ տարածքներին է վերաբերում»:

Հանգուցյալի հարազատների հետ զրուցելիս, պարզվեց, որ չի հաջողվել հոգեհաց կազմակերպել սննդի որևէ օբյեկտում՝ ռեստորանում կամ հոգահանգստի կից սրահում, ինչպես վերջին ժամանակներս ընդունված է անել. «Չհամաձյանեցին ոչ մի կերպ, ասեցին 20 հոգուց ավելի չի կարելի, իսկ եթե ձեզ հետ 20-ից ավելի մարդ գա՝ դո՞ւք եք ասելու մի եկեք, թե մե՞նք ներս չենք թողնելու, պատկերացնո՞ւմ եք ինչի կարող է վերածվել… Մենք էլ որոշեցինք, հենց գերեզմանոցում  սեղան գցել, հետո քառասունքին, եթե արտակարգ դրությունը հանված լինի, մեծ կկազմակերպենք հոգեհացը կամ տարվա ընթացքում որևէ ծեսի, չգիտեմ»:

Ընդվզում չկար սահմանափակմանը ո՛չ հարազատների, ո՛չ մասնակիցների կողմից: «Ճիշտ որոշում է»,- լսելի էր խմբված մարդկանց կողքով անցնելիս: