Նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանցով. հնարավո՞ր է ներում շնորհվի. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մեր տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր եւ հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, եւ որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։ Այդ անձանց տվյալները պահանջել են՝ առանց նպատակը բացատրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է նախագահը նրանց ներում շնորհի՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ, կամ ոմանց նկատմամբ պայմանական վաղաժամկետ կիրառվի։ Այլ տարբերակներ եւս չեն բացառվում՝ ազատության հնարավորություն ունենան հատուկ կարգավիճակով եւ հստակ փորձաշրջանով։

 

Այս հարցերում թե՛ ՔԿՀ-ն, թե՛ նախագահականը, թե՛ դատապարտյալների հարազատները լռություն են պահպանում՝ գործընթացին չվնասելու համար։ Նշենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում համաներում չեն հայտարարում, փոխարենը վերջին ամիսներին գործի են դրել վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Ինչպես հայտնել էինք, վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62, սեպտեմբերին՝ 41։ Մինչդեռ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրա համարում: