Արցախի խորհրդարանում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման կանխարգելման աշխատանքներին նվիրված լսումներ են կազմակերպվել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ԱՀ Ազգային ժողովում այսօր կայացել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ լսումներին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը կարևորել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները և նշել, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: Նախարարը նշել է, որ մարտի 14-ից սկսած՝ Արցախի բոլոր 4 սահմանային անցակետերում իրականացվում են հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափում:

«Վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժմիավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բացի դրանից, կան առանձնացված հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով»- նշել է Ա. Բաղրյանը:

Նախարարը նշել է, որ չնայած Արցախում վարակը ստուգելու նպատակով փորձանմուշների թեստավորում չի իրականացվում, սակայն օպերատիվ կերպով ՀՀ-ից ստացվում են փորձանմուշների պատասխանները:

Իր հերթին ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ասել է, որ օտարերկրացիների մուտք Արցախ արգելվել է, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Նա տեղեկացրել է, որ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ ծառայության կողմից կազմավորվել են 5 խմբեր, որոնք այժմ իրականացնում են հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Իսկ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասապրոցեսը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:  Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: