Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը տարեցտարի առավել կամրապնդվի ու կխորանա: Նախագահը ջերմությամբ է հիշել ավելի քան մեկ ամիս առաջ իր հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հիմքում դրված հիմնարար արժեքներին:

«ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի օգտակար և արդյունավետ աշխատանքում մեծ է նաև մշտական համակարգող Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով և մեծ պատասխանատվությամբ: ՄԱԿ-ը, իհարկե, առաջին հերթին ընդհանուր նպատակների շուրջ համախմբված պետությունների միավորում է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության դրոշի ներքո կարևոր առաքելություն իրականացնող այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն օր մեծագույն նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ՄԱԿ-ի գրասենյակ այցելության, շնորհավորական ջերմ խոսքերի ու գնահատանքի համար և ընդգծել, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի և Հայաստանի համադրված աշխատանքի համար:

«Հայաստանում՝ ՄԱԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարևոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաև նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք Նաիրիտի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ և կարևոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում և այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաև Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերը: 

Իհարկե, չպետք է մոռանանք այն աշխատանքը, որ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացնում ենք սիրիահայ փախստականներին աջակցության նպատակով: 
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Հայաստանին երախտագիտություն հայտնել համաշխարհային մակարդակով կայունությանը և խաղաղությանը նպաստելու, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում կարևոր և ակտիվ դերակատարում ունենալու համար: Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում և այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը և այն շարունակելու պատրաստակամությունը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բուզետտոն:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուղեկցությամբ դիտել է գրասենյակում բացված «Հայաստան-ՄԱԿ. 25 տարի միավորված ազգերի ընտանիքում» ցուցահանդեսը, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում են 25 տարվա ընթացքում Հայաստանի ներկայությունը ՄԱԿ-ում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպության կողմից տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը: