Տիգրան Մուկուչյանը՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հանրապետության 69 համայնքում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ: Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործի 800-ից ավել սարքավորում, որոնց միջոցով կկատարվի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակով, ինչ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»,- նշեց  Մուկուչյանը՝ տեղեկացնելով նաև՝ օգտագործվելու են տեխնիկական սարքավորումները:

Factor.am-ի հարցին՝ ուղիղ հեռարձակում լինելո՞ւ է, Մուկուչյանն ասաց, որ ոչ:

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ ընտրություններն ակտիվ կանցնեն, որովհետև որոշ համայքներում առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ:

«Սա ենթադրում է, որ բավականին մեծ ակտիվություն կլինի: Միաժամանակ, պետք է նկատել, որ շատ են եղել առաջադրումներն ավագանու անդամի թեկնածուների հետ կապված՝ մոտ 900 թեկնածու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի իր էլեկտորատը: Ենթադրում եմ` համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն»,- հավելեց Մուկուչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: