Երևանի ավագանին քննարկում է մարտի 19-ի նիստը հետաձգելու ու ինքնամեկուսանալու հարցը

Լուրեր

25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով քննարկվում է Երևանի ավագանու հերթական նիստը հետաձգելու հարցը: Այն նախատեսված է մարտի 19-ին:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մանրամասնելով, որ խմբակցությունների հետ կապ է հաստատել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և քննարկվում է նիստը հետաձգելու հարցը:

«Ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց քաղաքում հակահամաճարակային միջոցներ ձեռնարկելու հետ կապված հարցեր կան, որոնք անհրաժեշտ ենք համարում քննարկել քաղաքապետի հետ: Մենք ցանկություն ենք հայտնել քաղաքապետի հետ հանդիպելու, այդ հանդիպումից հետո նոր պարզ կլինի: Մեզ դեռ հանդիպման համար պատասխան չեն տվել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն էլ նշեց, որ քննարկվում է նիստը հետաձգելու տարբերակը, բայց դեռ վերջնական որոշում չկա: Նա ասաց, որ սա պայմանավորված է ինքնամեկուսացման հորդորներով:

Նարեկ Կիրակոսյան