Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի հետ կապված ՀՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել. այն էական փոփոխության կենթարկվի

Լուրեր

23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
Բոլորը

Առաջիկայում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծն ավելի կկատարելագործվի ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկների շնորհիվ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Մենք կունենանք ընդունված առաջարկություններ, որոնք կբխեն մեր ժողովրդի շահերից, մեր պետության շահերից, մեր ավանդույթներից և մեր ավանդական ընտանիքի շահերից»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Պարոն Մելիքյանը չի հերքում՝ կան դրույթներ, որոնք հանրապետականների համար ընդունելի չեն, սակայն ՀՀԿ-ական պաշտոնյան չի հայտնում՝ որոնք են այդ դրույթները: «Կան դրույթներ, որոնց հետ կապված Հանրապետականն այլ առաջարկներ ունի»,- հակիրճ հավելեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Factor.am-ի հարցին՝ ընտանեկան բռնության մասին օրենքը որևէ կերպ հակասո՞ւմ է Հանրապետականի գաղափարախոսությանը, պարոն Մելիքյանը հստակ պատասխան չտվեց, միայն առաջարկեց սպասել քննարկումների արդյունքների ամփոփմանը, որից հետո առավել մանրամասն կխոսեն նախագծի վիճահարույց դրույթներից:

Մանրամասները՝ տեսանյութում: