Հայաստանը պատրա՞ստ է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հնարավոր ճգնաժամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 18:51
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
25.11.2024 | 18:43
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
25.11.2024 | 18:12
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատ դնելու մասին իր որոշման ընդունումը
25.11.2024 | 18:09
«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին
25.11.2024 | 18:00
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին, ԵՄ և ԱՄՆ դեսպանները Վրաստանի խորհրդարանի նիստին չեն հրավիրվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 17:51
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կրկին քննարկում են Ուկրաինա զորք ուղարկելու հարցը
25.11.2024 | 17:43
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
25.11.2024 | 17:41
Ուժի մեջ են մտել սկուտերներով ու անհատական շարժունակության այլ միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ հիշեցումը
25.11.2024 | 17:33
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նորանոր դեպքերը առաջնային պլան են բերում պարենային անվտանգության հարցը՝ արդյոք արտակարգ և անսպասելի զարգացումները երկրում կառաջացնե՞ն պարենային անվտանգության ճգնաժամ, արդյոք սննդամթերքի պաշարը կբավարարի՞ առկա պահանջարկը։ Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում Factor TV-ի տեսախցիկն արձանագրեց սննդամթերքի բավարար պաշար, ինչպես այստեղ հավաստիացրին՝ քաղաքացիները երեկվանից խուճապային և մեծ քանակի գնումներ չեն արել, իսկ սննդամթերքի ներմուծման խնդիր առկա չէ։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ Հայաստանում պարենային անվտանգության հարցն այսօր չկարգավորված է․ «Պարենային անվտանգության առումով միանգամից կարող եմ ասել՝ բարձիթողի վիճակ է։ Պարենային անվտանգությունը Հայաստանում երբեք չի եղել ուշադրության ներքո, որ լինեն հաշվարկներ, թե ինչ քանակներ պետք է լինեն կուտակված»։

Տնտեսագետն ասում է՝ Հայաստանի ազգային անվտանգության գործող ռազմավարությունը արդյունավետության առումով ակտիվությունը կորցրել է։ Բայց արդեն նոր՝ այժմ մշակվող հայեցակարգում պարենային անվտանգությանը վերաբերող գաղափարներ դրվում են։

Իսկ մինչ փաստաթղթի վերջնականացումն ու հաստատումը, Գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոկենտրոն» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը կարիք է տեսնում հրատապ միջոցառումների անցկացման․ «Երբ հայտարարվում է կարանտինը, տանն են մնում մարդիկ և չես կարող անընդհատ դուրս գալ, առօրյա ռեժիմ չէ, որ գնաս խանութ առևտուր անես, մեծ քանակի սննդի պահեստավորումից առաջանում է նաև սննդի դեֆիցիտ։ Մեզ մոտ անակնկալ ձևով բռնկում չի եղել, մենք սպասում էինք, որովհետև արդեն Իրանում կա։ Բոլոր այն մթերքները, որոնք պիտանելիության ժամկետ ունեն և պահեստավորման ընթացքում չեն փչանալու, կարող եք տանը պահեստավորել, որպեսզի խանութներում այդ օրերին մեխանիկական կուտակումներ չառաջանան։ Մենք կխուսափենք և՛ մարդկային կուտակումներից, և՛ մեխանիկական դեֆիցտից»։

Իսկ ըստ տնտեսագետ Գագիկ Մակարյանի՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով ու քաղաքացիների ինքնամեկուսացման հնարավոր անհրաժեշտությամբ, պետությունն ինքը պետք է քայլեր ձեռնարկի, նախ՝ գնահատելով առաջին սպառման ապրանքների ցանկը․ «Նայել, թե այդ ապրանքների սպառման ծավալները ինչքան են կազմում, մատակարարների հետ անպայման զրուցել, հասկանալ՝ ինչ դժվարություններ ունեն, եթե պետք է՝ պետական սուբսիդավորում տրամադրվի։ Եթե պետական միջոցները բավարարում են պայմանագիր կնքել, որ իրենք են իրենց վրա վերցնում այդ պարտավորությունը, եթե ոչ՝ պետությունն ինքը տրամադրի գույք, վայր, որտեղ պետք է կուտակվեն, պահպանվեն»։

2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի օրերին, Հայաստանում վառելանյութի մատակարարումը հասել էր կրիտիկական մակարդակի։ Տնտեսագետը հիշում է՝ կային օրեր, երբ Հայաստանում վառելանյութի առկա պաշարը բավարար էր ընդամենը հաշված ժամեր։ «Վառելիքը շատ կրիտիկական է, նախ, որ մարդիկ պետք է շարժունակություն ապահովեն, բայց նաև կոնֆլիկտային զոնայում գտնվող պետություն, պետք է նաև ազգային անվտանգության տեսանկյունից ունենալ քանակներ։ Վառելիքն էլ է դառնում առաջին անհրաժեշտության ապրանք»։

Դավիթ Պիպոյանը վստահ է, որ երկաթուղին չի դադարեցնի աշխատանքը և հացահատիկի ճանապարհով խնդիր չի լինի․ «ՀՀ-ում կան կարևոր մթերքներ, որոնք սպառվում են մեծ քանակությամբ, և մենք տվյալ մթերքների ինքնաբավության ցածր աստիճան ունենք՝ դա հացահատիկն է՝ ալրային հենքով մթերքները: Մենք, հիշենք, որ 90-ականներին հացի խնդիր ունեինք, հիմա պետությունը բոլոր ռազմավարական ուղղություններով՝ ոչ միայն կորոնավիրուսի համար, պետք է ունենա պետական ռեզերվներ»։

Ըստ Դավիթ Պիպոյանի՝ պետությունն արդեն իսկ պետք է գնահատած լիներ ռիսկերը՝ կոնսոլիդացնելով ողջ ռեսուրսները։ Պնդեց՝ չկա պատվաստանյութ և բուժանյութերը թույլ արդյունավետություն ունեն, իսկ մարդիկ փողոցներում դեռ շրջում են առանց դիմակների, թեև հիվանդները արդեն 8-ն են։ Ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը որոշակի հապաղում է նկատում կառավարման համակարգում․ «Նախարարը և պետական ապարատը ասում են այլ բան, հետո մենք տեսնում ենք այլ գործողություն՝ կա հստակ աններդաշնակություն գործողությունների ու հայտնած մտքերի միջև։ Հինգշաբթի օրը խոսվում էր, որ չկա դպրոցները փակելու անհրաժեշտություն, երեկոյան հայտարարվում է, որ փակվում են դպրոցները։ Ի՞նչ է սա նշանակում, որ մենք  չունենք թիմային, միջգերատեսչական աշխատանք: Վայրկենական գործողություններ են իրականացվում, չեն գնահատվում նախապես սցենարները, և ես վստահ եմ՝ պատկան մարմիններից ռիսկի գնահատումն ուզեք, գրավոր ձևով չեն ունենա»։

Պարենային անվտանգությունը ենթադրում է նաև հանրային սննդի վայրերում ուտելիքի անվտանգության ապահովում ու մատուցում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասնեց․ «Սննդից հիվանդությունը չի փոխանցվում մարդկանց, այստեղ մենք մտահոգվելու բան չունենք։ Մենք պարզապես միջոցառումներ ենք ձեռնարկել և ուղեցույց ենք պատրաստել, որ հանրային սննդի ոլորտում և սուպերմարկետներում աշխատող մարդիկ ունենան համապատասխան գործելաոճ և կարողանան ճիշտ ախտահանություն անել՝ թույլ չտալով մակերեսների միջոցով և մարդուց մարդ անցնի»։

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակն ու անելիքները: Որոշվել է առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցնել։

Ռոբերտ Անանյան